Գյուղացիական տնտեսությունները և վայրի կենդանիներին պաշտպանող համակարգեր ՀՀ հեռավոր գյուղերին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի հետ միասին Վայոց ձորի մարզաբնակներին նվիրաբերել է էլեկտրական ցանկապատեր:

Բոլոր էլեկտրական հովիվները միասին կծածկեն մոտ 7.5 հա և կապահովեն համայնքաբնակաների գույքի ապահովումը վայրի կենդանիների հարձակումներից, սակայն միևնույն ժամանակ վնաս չեն տա գյուղ այցելող վայրի կենդանիներին:

Էկո- գյուղերի ցանց ծրագրի շրջանակներում Արենի Եղեգիս, Զառիթափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայքներն արդեն ստացել են երկուական համակարգ, իսկ առաջինը հավաքվել է Գնիշիկ համայնքում: Էլ. ցանկապատն աշխատում է հոսանքի մեծ լարումով, սակայն փոքր ուժով, որին դիպչելիս կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, սակայն այլևս չեն մոտենում գյուղին: Սա նորարար համակարգ է, որ թույլ է տալիս ՀՀ գյուղերին ապրել համերաշխ իրենց շրջապատող վայրի բնության հետ: Գործընկերների համագործակցության շրջանակներում ծրագիրը շարունակական է լինելու:

Comments are closed.