1554

Համայնքների ուժը 

Համայնքային կամավորության միջոցով ուսումնառության կիրառումը 

Հայաստանի մի շարք փորձնական ուղղություններում 

 

Ծրագրի մասին 

Համայնքային կամավորության միջոցով ուսումնառության ծրագիրը կաջակցի բոլոր այն նախագծերը, որտեղ ներգրավված են երիտասարդները՝լուծելու շրջակա միջավայրի և
սեփական համայնքի բնապահպանական խնդիրները և միաժամանակ այդ փորձի միջոցով ձեռք կբերեն հստակ գիտելիք համապատասխան ոլորտի կամ խնդրի վերաբերյալ։ 

Ծրագրի նպատակն է hամայնքային կամավորության ուսումնառության միջոցով  աջակցել բնապահպանական և քաղաքացիական գիտակցության զարգացմանը երիտասարդ սերդնի շրջանակներում և զորակցել նրանց՝ փոփոխություններ կատարելու սեփական համայնքներում երիտասարդների ձայնի ներուժի, սեփականության զգացողության ու քաղաքացիական պատասխանատվության միջոցով։  

Ծրագիրն իրագործվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Անտառային ծառայության աջարկցությամբ։ 

Համայնքային կամավորության միջոցով ուսումնառության մասին 

Արտադասարանային ուսուցումը միջոց է օգտագործելու սեփական համայնքն ու միջավայրը՝ որպես ուսուցման սկզբնաղբյուր լեզուներին, արվեստին, մաթեմատիկային, գիտությանը և այլ դասընթացներին վերաբերող ամենատարբեր կոնցեպտներին տիրապետելու համար: Կարևորելով իրական կյանքի փորձառությունը՝ կրթական այս մոտեցումը նպաստում է ակադեմիական ձեռքբերումներին, զարգացնում է աշակերտների կապը սեփական համայնքի հետ և բնական աշխարհի արժևորումը, ինչպես նաև նպաստում է աշակերտների՝ որպես ակտիվ և նվիրված քաղաքացիների ձևավորմանը։ 

Համայնքային կամավորության միջոցով ուսումնառությունը ոչ միայն ներառում է սեփական համայնքի մասին ուսուցումն, այլև թույլ է տալիս աշակերտներին դուրս գալ դասարանից և ակտիվ մասնակցություն ունենալ իրենց շրջապատող եղելություններում․ մշակութային, քաղաքական, բնապահպանական և այլն։ Ի տարբերություն ներկայիս կրթության, որտեղ աշակերտները ձեռք են բերում գիտելիքը տեքստային՝ մակրո մակարդակում, այս պարագայում աշակերտները սովորում են միկրո մակարդակում՝ սեփական համայնքում։ Ապա տարիների ընթացքում հետևողականորեն ընդլայնում են այդ գիտելիքը՝ ստեղծելով նորանոր կապեր հասարակությունների ու աշխարհի միջև։ 

Ծրագրի թեմաները 

  • Կայուն զարգացում 
  • Բնապահպանություն 
  • Կլիմայական փոփոխության հարմարեցում 
  • Վերամշակում 
  • Կենսաբազմազանության պահպանություն 
  • Ջրի պահպանություն 

* Ընդունելի է ցանկացած այլ թեմա, որ կվերաբերի բնապահպանությանն ու ձեր համայնքի բանպահպանական խնդիրների լուծմանը։ 

 

Դիմումի չափանիշները 

  • Դիմումները կընդունվեն Լուսաշող և Հառնի համայնքներից, Ուրցաձոր, Եղեգիս, Զառիթափ, Արենի, Ճամբարակ համայնքային փունջերից։ 
  • Ծրագրերը պետք է ներկայացվեն երեխաների կամ երիտասարդների խմբի կողմից, ովքեր ունեն չափահաս առաջնորդ (18տ․ և ավելի): 
  • Ծրագրերը պետք է ունենան հստակ բնապահպանական ուղղվածություն, պարզ օրակարգ և արդարացված բյուջե: 
  • Կդիտարկվեն միայն այն դիմումները, որոնց ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը։ 
  • Ծրագրերում երեխաները պետք է ներգրավված լինեն որպես խնդիրների լուծման հիմնական դերակատար և միաժամանակ ունենան նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն։ 
  • Ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2019 թվականի հուլիս ամիսը։ 
  • Բոլոր դիմորդները պետք է կարողանան տրամադրել տեքստային և ֆինանսական հաշվետվություն, ինչպես նաև լուսանկարներ կատարված աշխատանքների վերաբերյալ մինչև 2019 թ․ հուլիս ամսվա ավարտը։ 
  • Ընտրված մասնակիցները պետք է տեղեկացնեն և հրավիրեն ծրագրի կազմակերպիչներին իրենց ծրագրերի հիմնական միջոցառումներին։ 
Ներբեռնել դիմումի ձևը․

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 110 260, կամ գրելով sona.kalantaryan@fpwc.org էլհասցեին։ 


Untitled-1

Հրավեր դասընթացավարների համար․

Քաղաքացիական հասարակության զարգացումը Եղեգիս համայնքային փնջում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեկնարկում է «Քաղաքացիական հասարակության զարգացում Եղեգիս համայնքային փնջում» նախագիծը։

Նախագծի նպատակն է քաղաքացիական հասարակության զարգացման միջոցով նպաստել կայուն կենսակերպի բարելավմանը Եղեգիս համայնքային փնջում։ Գյուղական համայնքներում քաղաքացիական ներգրավվածության և երիտասարդների առաջնորդության քաջալերմամբ նախագիծը ուղենշում է համայնքային փնջի ամբողջական նպատակները․ մասնակցային կառավարում, բնապահպանական միասնականություն, միգրացիայի կանխում, համայնքային կյանքի ակտիվացում։ Նախագիծը խրախուսում է երիտասարդության և կանանց ներգրավվածությունը՝ այդպիսով բարելավելով գենդերային և տարիքային հավասարությունն ու արդարությունը համայնքային փնջում։

Դասընթացները կկազմակերպվեն երկու մեծ համայնքներում՝ հետաքրքրված բնակիչների ներգրավվածությունը առավելապես ապահովելու նպատակով։

Դասընթացավարների ընտրությունը հիմված կլինի համապատասխան մասնագիտական որակավորման, հմտությունների ու փորձի առկայությամբ։

Պահանջներ դասընթացավարների համար․

Հետևյալ ոլորտներից առնվազն մեկի գիտելիք և փորձ․

  • Քաղաքացիական հասարակություն և Հասարակական կազամակերպություններ (դասընթացների անցկացումը՝ 2018թ․սեպտեմբերից հոկտեմբեր)
  • Կայուն զարգացում, կայուն գյուղատնտեսություն և հանքաարդյունաբերություն, վերականգնվող էներգիա, շրջակա միջավայրի պահպանություն (դասընթացների անցկացումը՝ 2018թ․ նոյեմբերից դեկտեմբեր)
  • Օրենսդրական նորմեր․ ՀՀ Սահմանադրություն, Մրդու և քաղաքացիական իրավունք, ՀԿ կանոնադրություն, գենդերային հավասարություն և այլն (դասընթացների անցկացումը՝ 2019թ․հունվարից փետրվար)
  • Կառավարություն – քաղաքացիական հասարակություն կապ, դրանից բխող առավելություններ ու խնդիրներ (դասընթացները անցկացումը՝ 2019թ․ մարտ)
  • Համապատասխան բարձրագույն կրթություն
  • Դասընթացների ոլորտներին համապատասխանող կրթական հիմք
  • Գործնական փորձ համապատասխան ոլորտում
  • Պահանջվող նյութը, թեման մատչելի և հասկանալի մատուցելու ունակություն
  • Անգլերեն և հայերեն լեզուների իմացություն
  • Եղեգիս համայնքային փունջ մեկնելու հնարավորություն

Նախապատվությունը կտրվի այն անձանց, ովքեր առավելապես համապատասխանում են վերոնշյալ պահանջներին։

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը (CV) sona.kalantaryan@fpwc.org  էլ․հասցեին՝ նշելով հաստիքը (Դասընթացավար) և նախընտրած դասընթացների թեման։ Խնդրում ենք նախքան դիմելը համոզվել, որ Ձեր օրակարգը համապատասխանում է դասընթացների ժամանակացույցին։

Վերջնաժամկետը՝ օգոստոսի 31, 2018թ․։

Ներբեռնել դիմումի ձևը․

Հարցերի դեպքում գրել sona.kalantaryan@fpwc.org էլ․հասցեին։ Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:

*Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ  պարտադիր չէ: