• 1

    Ավելի քան 50 ընտանիք՝ «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառում

    Ավելի քան 50 ընտանիքներ ցուցահանդես-վաճառքի հանեցին իրենց մաքուր, «արդար», համեղ գյուղական մթերքն ու տնայնագործական արտադրանքը։ Դեկտեմբերի 9-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայանքում տեղի ունեցավ «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառը: Իրենց արտադրած մթերքը ցուցահանդես-վաճառքի հանեցին Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները։ Միջոցառման նպատակը Նոր տարվա և Ծննդյան տոներին ընդառաջ Ուրցաձոր ժամանած Երևանի բնակիչներին […]

    Continue reading
  • 3

    Քարագլուխ բնակավայրի հիմնական փողոցները լուսավորվել են

    Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ: Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր […]

    Continue reading
  • Shant 2

    Անազատության մեջ պահվող արջերի տեղափոխման գործընթացը շարունակվում է։

    «ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի տնօրինությունը, տեղեկանալով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում անազատության մեջ պահվող արջերին առավել բարվոք պայմաններով տարածք տեղափոխելու գործընթացի մասին, դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը տեղափոխելու […]

    Continue reading
  • Tashir-1

    Լուսավորվել են Տաշիր քաղաքի կենտրոնական փողոցները

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են համայնքների աշխուժացմանն ու զարգացմանն ուղղված քայլերը: Համատեղ իրականացվող՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, 80 LED լուսարձակ է տեղեկայվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի կենտրոնական զբոսայգու հարակից բոլոր փողոցներում: Արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքի շնորհիվ լուսավորվել է  ավելի քան  2,5 կմ տարածություն: Բնության և […]

    Continue reading
  • fb_cover_pick

    «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառ

    Տոներն են մոտենում և մտածում եք գնել մաքուր, «արդար», համեղ գյուղական մթերք։ Մենք առաջարկ ունենք։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմադրամը (FPWC) և Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) սիրով հրավիրում են «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառին: Տոնավաճառը տեղի կունենա Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի գյուղապետարանում, իրենց արտադրած մթերքը ցուցահանդես-վաճառքի կհանեն Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ […]

    Continue reading
  • Amrakits-(6)

    Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է

    «Այլընտրանքային էներգիա» նախագծի ձեռքբերումները շարունակվում են: Մեկ տարվա ընթացքում, երկու փուլով իրականացված ծրագրի շնորհիվ, Լոռու մարզում լուսավորվել է ևս մեկ գյուղ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը ցանկալի արդյունք է արձանագրում: Դեռևս 2016-ի աշնանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում տեղակայվել էր արտաքին լուսավորության լուսադիոդային համակարգ՝ 54 LED լուսարձակով: Ծրագրի […]

    Continue reading
  • agarakadzor-4

    Ագարակաձորում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող` Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, շարունակում է գյուղերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում ծրագրի առաջին փուլով տեղակայվեց 51 LED լուսարձակ՝ լուսավորելով 1785մ երկարությամբ տարածք: Լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները՝ մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն […]

    Continue reading
  • Martiros1.4

    Սահմանամերձ Մարտիրոս գյուղն ամբողջությամբ լուսավորվել է

    Ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող և պատմամշակութային արժեքներով հարուստ Վայոց Ձորի սահմանամերձ Մարտիրոս գյուղը 1990-ական թվականներից մնացել էր մութ փողոցներով: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում՝ իրավիճակն արմատապես փոխվել է: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, դեռևս 2016թ.-ի աշնանը Մարտիրոսում տեղակայվել էր 52 LED լուսարձակ՝ […]

    Continue reading
  • Zaritap-6

    Գործընկերություն՝ ուղղված համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը

    Սահմանամերձ համայնքներում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի գործարկումը շարունակվում է: Այս անգամ, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, 41 LED լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղում: Լուսավորել է 1500մ երկարությամբ տարածք: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայման է: Ծրագրի արդյունքում […]

    Continue reading
  • Garni-3

    Էլեկտրական հեծանիվների կայանի բացում և արտաքին լուսավորության համակարգի արդիականացում Գառնի գյուղում

    Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ և զբուսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի ունեցավ երկու «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացումն ու արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկումը։ Հոկտեմբերի 21-ին,  «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի էլեկտրական հեծանիվների կայանի բացման արարողությունը։ «Կանաչ շարժունակության»  հեծանվակայանը  զինված է արևային վահանակներով և […]

    Continue reading