Թռչնադիտումների ու թռչունների պահպանման առաքելությունը




Որպես զբոսաշրջային  պրոդուկտի ստեղծման կարևոր մաս  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համագործակցություն հաստատեց թռչունների պահպանման զբաղվող Արավես ՀԿ-ի հետ և այս տարվա հուլիսից սկսեց թռչնադիտման երթուղու մշակման աշխատանքները:

Համագործակցության արդյունքում ոլորտի մասնագետների կողմից մեծաքանակ թռչնատեսակներ հայտնաբերվեցին Գնիշիկից Խնձորուտ գյուղ ընկած ճանապարհին 2000-2300 մ ծովի մակարդակից բարձր տարածքում: Արդեն պատրաստ է  թռչնատեսակների ցանկը, երթուղին, իսկ ցուցանակները շուտով կտեղադրվեն տարածքում

Տեղանքը պատահական ընտրված չէ, քանի որ Հիմնադրամը նպատակ ունի զարգացնելու էկոտուրիզմը նշված գյուղերում  ու դրական արդյունքի շնորհիվ համայնքաբնակների հետ համատեղ պահպանի տեղի վայրի բնությունը՝ կայուն առաջընթաց գրանցելով

Ձեր թռչնադիտման արշավն արդեն այսօր Վայոց ձորում  պատվիրելու համար այցելեք գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված մեր նոր կայք՝  http://vayotsdzor.ruraltourism.am/en/activities/

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ

Comments are closed.