HSBC Բանկ Հայաստանի կամավորները կանցկացնեն դասընթացներ ջրի պահպանման և իրազեկման վերաբերյալ Տիգրանաշեն և Պ․Սևակ համայքների բնակիչների համար




2019 թվականի փետրվարի 16-ին HSBC Բանկ Հայաստանից 15 կամավոր մասնակցեցին ջրի պահպանման և կարևորության վերաբերյալ դասընթացի։ Դասընթացին կհաջորդեն Տիգրանաշեն և Պ․Սևակ համայնքներում հիմնված Էկո Ակումբներում դասընթացները, որտեղ կամավորներն իրենք հանդես կգան որպես դասընթացավարներ։

Դասընթացը վարում էր ջրաբան Լիաննա Մարգարյանը։ Մասնակիցները տեղեկացան ապագայում ջրի պակասից առաջանալիք խնդիրների, վիրտուալ ջրի ու ավելի արդյունավետ ջրի օգտագործման միջոցների վերաբերյալ, ինչպես նաև փորձեցին ինքները նախագծել փոքրիկ համայքներ՝ ջրային ռեսուրսների կառավարման մեթոդները կիրառելով։

Կամավորական նախաձեռնությունը կազմակերպվել էր «Խմելու ջուր Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագրի շրջանակներում, որի ֆինանսական աջակցությունը տրամադրում է HSBC Water Programme-ը, իրականացնում՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Ծրագրի նպատակն է ապահովել մաքուր ջրի մատակարարմամբ Տիգրանաշենի բոլոր տները։

Comments are closed.