Վայոց ձորի հրաշքները․ այցելե՛ք Վայոց ձոր



Միայն համայնքահեն, առողջ և էկոլոգիապես ապահով զարգացումը կարող է նպաստել պետության կայուն քայլերով առաջխաղացմանը։ Վայոց ձորը լի է մեծ և փոքր հրաշքներով, որոնք փոխլրացնում են միմյանց՝ մարզը դարձնելով գրավիչ ոչ միայն տեղի, այլև օտարերկրյա հյուրերի համար։ Այցելությունը մարզ խոստանում է լինել անմոռանալի․ յուրահատուկ արկածներ՝ համեմված գաստրո, մշակութային, հեծանվային և արշավային տուրերով, վայրի բնության, տեղի ահեստների, աշխարհի ամենահին գինեգործության առանձնահատկություններին ծանոթությամբ, իսկ բուռն տպավորություններով հագեցված օրը կարելի է եզրափակել գյուղական հյուրընկալ ընդունելությամբ։

Վայոց ձորի մեծ և փոքր հրաշքները ունեն պահպանության, սիրո, խնամքի և հոգատարության կարիք։

Այցելե՛ք Վայոց ձորի մարզ, մասնակցե՛ք Հայաստանի մեծ ու փոքր հրաշքների պահպանությանը www.ruraltourism.am կայքի միջոցով։

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորիմարզերում» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժըն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Comments are closed.