Նոր հեծանվային ուղի հեծանվորդների համար




78952600_448460479400421_5620294427160346624_n


Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո – զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC հիմնադրամը համագործակցություն հաստատեց Վելո Քլաբ երիտասարդական ՀԿ-ի հետ, որը խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը

Համագործակցության արդյունքում Խնձորուտ համայնքին կից ճանապարհը պատրաստվել և գծանշվել է ըստ ՀՀ Տուրիզմի կոմիտեի ուղեցույցերի, տեղադրվել են 10 ինֆորմացիոն  և ուղղություն ցույց տվող ցուցանակներ:

Արդեն գարնանը Վելո Քլաբը կսկսի ընդունել հայտեր հեծանվորդներից և կխթանի հեծանվային տուրիզմի զարգացումը ՀՀ լեռնային գոտիներում նպաստելով զբոսաշրջիկների թվի աճին դեպի ՀՀ գյուղական և հեռավոր համայնքներ ապահովելով նվազագույնը 1 գիշերակաց տեղական հյուրատներում

Աշխատանքային այս մոդելը կրկին ի ցույց է դնում գյուղերի ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, կապը համայնքների միջև, ինչպես նաև համայնքային զարգացման բիզնես մոդելների փոխկապակցվածության անհրաժեշտությունը:

Երթուղին հասանելի է հետևյալ հղմամբ` https://ridewithgps.com/trips/37592653

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ

Comments are closed.