ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի VivaCell-MTS(FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև համագործակցությունը սկսվել է 2006թ.-ին «Արևի հետքերով. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և երեխաները բնության համար» ծրագրով: Այսօր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և նրա գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը և միտված են բարձրացնելու բնապահպանական իրազեկվածությունը, ներկայացված են «Արևորդի» հեղինակային անվան տակ: Բացի վերոնշվածից, այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ն օժանդակում է Հիմնադրամի <<Կովկասյան  կենսաբազմազանության ապաստարան>> ծրագրին, իսկ սկսած 2014թվականից կողմերն իրականացնում են համատեղ ծրագիր այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում:

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2012թ.-ի նոյեմբերին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՀՀ Բնապահպանության նախարարությունը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը հիմք է ծառայելու բնության պահպանության համատեղ գործունեության և համագործակցության համար: Հուշագիրը սահմանում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ու ՀՀ Բնապահպանության նախարարության համագործակցության հիմնական ուղիները, որոնք միավորված են բնապահպանական կրթության, բնության և կենսաբազմազանության պահպանման միասնական նպատակի շուրջ:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՈՂԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

2010թ.-ին նոյեմբերին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց բրիտանական Համաշխարհային հողային միավորում (WLT) կազմակերպության հետ: Ներկայումս WLT-ն աջակցում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին երկու ուղղություններով`տարածքների պահպանման ուղղությամբ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը “Վայրի բնության պահապաններ” (Keepers of the Wild) ծրագրի միջոցով, ինչպես նաև Կովկասյան հովազի պահպանմանն ուղղված (Leopard Appeal)  ծրագրի շրջանակներում, ինչը նախատեսում է դաշտային հետազոտությունների և անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազի միգրացիոն միջանցքի քարտեզագրման աշխատանքների իրականացում: Իր հիմնադրումից (1989թ.) ի վեր World Land Trust-ը ապահովում է կենսաբազմազանության տեսակետից ամենակարևոր և վտանգված տարածքների պահպանություն՝ նպաստելով շուրջ  400,000 ակր բնապահպանական տարածքների վերականգնմանը և պահպանմանը Ասիայում, Կենտրոնական և ՀարավայինԱմերիկայում, Մեծ Բրիտանիայում և այլուր: FPWC-ն WLT-ի միակ գործընկերն է հարավային Կովկասի տարածաշրջանում:

ԲՊՄՄ-Ի ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ (IUCN NL)

IUCN NL-ը  (ԲՊՄՄ Նիդերլանդներ) տեղակայված է Նիդերլանդներում, որը հարթակ է ապահովում իր 35 անդամների համար որոնց շարքին են դասվում մի շարք քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ, գիտական ինստիտուտներ և պետական կառույցներ: ԲՊՄՄ աջակցում է FPWC-ին «Փոքր դրամաշնորհներ բնության համար» (Purchase of Nature (SPN)) ծրագրի շրջանակներում: IUCN NL-ի աջակցությամբ վարձակալած տարածքները խիստ կարևոր նշանակություն ունեն, քանի որ ապահովում են բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում` էնդեմիկ և միջազգային կարևորություն ունեցող տեսակների պահպանությունը:

ԱՐԵՎՈՐԴԻ ԷԿՈ ՏՈՒՐ

Արևորդի էկո տուր սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է 2006 թ.-ին՝ կայուն զբոսաշրջությունը, համայնքային զարգացումն ու, բնության պահպանությունը միատեղող առաքելությամբ: Արևորդի էկո տուրը քայլարշավներ, հեծանվարշավներ, ձիարշավներ և ջիփ տուրեր է կազմակերպում՝ հատուկ բնության սիրահարների համար Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում և Հայաստանի այլ վայրերում:

ՈՒՐՑԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

Urtsadzor Community

Ուրցաձորը գտնվում է Վեդի գետի հովտում, Ուրծի լեռների լանջերին`ծովի մակարդակից 1075 մ բարձրության վրա, Վեդի քաղաքից 9 կմ արևելք: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը սերտորեն համագործակցում է համայնքի հետ` բնության և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միասնական նպատակի շուրջ: Համագործակցության արդյունքում համայնքի բնակչության համար ստեղծվում են նաև նոր աշխատատեղեր և եկամտի նոր աղբյուրներ` հիմնված բնական ռեսուրսների կայուն օգտագործման վրա, ինչն իր հերթին նպաստում է արտագաղթի կրճատմանը և  համայնքի զարգացմանը:

Նատուրա Արթիս Մագիստրա. Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգի

Urtsadzor Community

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Նատուրա Արթիս Մագիստրա. Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու համագործակցությունը ծնվել է Երևանի Կենդանաբանական այգու և Նատուրա Արթիս Մագիստրայի երկարատև գործընկերական հարաբերությունների շնորհիվ, որի ընթացքում Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու աջակցությամբ բազմաթիվ բնապահպանական նախագծեր են իրականացվել: Սկսած 2011 թվականից «Հիմնադրամը Երևանի կենդանաբանական այգու համար» նախագծի շրջանակներում Նատուրա Արթիս Մագիստրան դարձավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնական գործընկերը: Այս համագործակցությունը Հայաստան բերեց ինքնատիպ ռեսուրսներ, շատ խնդիրների լուծումներ և միջազգային փորձ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը լիովին վստահում է Նատուրա Արթիս Մագիստրայի նորարարական փորձին, ճկունությանը և տեխնիկական փորձագիտությանը:

Համաշխարհային կենդանաբուժական ծառայութան (WVS)

Urtsadzor Community

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Համաշխարհային կենդանաբուժական ծառայության (WVS) հաջող համագործակցության հիմք հանդիսացավ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ աշխատելը, այն է՝ փրկել Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիներին: 2016 թվականի փետրվարի 2-ին կնքվեց հուշագիր, ըստ որի երկու կազմակերպությունները կաշխատեն միասին և Հայաստանում կիրականացնեն բնապահպանական, կենդանիների վերականգնողական և փրկարարական նախաձեռնողնություններ: Այս համագործացության արդյունքում որոշվեց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կառուցել կենդանիների կարանտինային կայան (կայանի առաջին բնակիչները Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու առյուծները դարձան): Կենդանիների համար նախատեսված կարանտինային այս կայանը նաև հիմնաքար կդառնա Կենդանիների փրկարար կենտրոնի՝ մեկ այլ խոշոր նախագծի, որն այժմ մշակում են գործընկերներ կազմակերպությունները:

Միջին Արևելքի թռչնաբանական միություն

Bears in Mind

Միջին Արևելքի թռչնաբանական միությունը (OSME) հիմնադրվել է 1978թ.-ին որպես Թուրքիայի թռչնաբանական միության իրավահաջորդ և ընդարձակվել է 2001թ.-ին՝ գործունեությունը տարածելով նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Նպատակը թռչունների հանդեպ հետաքրքությունը խթանելն է, Միջին Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում թռչունների պահպանությանն ու հետազոտությանն աջակցելը: OSME-ի գիտահետազոտական ամսագիրը՝ Sandgrouse-ը, առաջին անգամ հրապարակվել է 1980թ.-ին: OSME-ն իր առաջարկում է փոքր դրամաշնորհներ և մինչ օրս շուրջ  £100,000 է տրամադրել մի շարք նախագծերի իրականացման համար:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

2016թ.-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությունը «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում էր: Դեսպանության աջակցությամբ FPWC-ն կազմակերպեց ֆրանսիացի հանրահայտ պրոդյուսեր և լուսանկարիչ Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացու, ինչու՞» ֆոտոցուցահանդեսը: Գործակցության շրջանակն ընդարձակվեց 2017թ.-ին. այս տարի Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Էկո-կենտրոնի և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Դեսպանությունն աջակցում է Հիմնադրամի մեկ այլ առանցքային նախագծին՝ Հայաստանում էկո-գյուղերի ցանցի ստեղծմանը՝ վերականգնվող էներգիայի, բնապահպանական իրազեկման բարձրացման և կենսաբազմազանության պահպանման շեշտադրումով:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ԲՊԵԱ-ն (EOCA) բարեգործական կազմակերպություն է, որն աջակցում էeoca կարևորագույն բնապահպանական նախագծերի իրականացմանը` եվրոպական արտաքին հատվածից դրամաշնորհներ ներգրավելով բնության պահպանության մեջ և վայրի կենդանական աշխարհի հանդեպ հոգածություն քարոզելով:

Շահույթ չհետապնդող այս ասոցիացիան ունի շուրջ 120 անդամ աշխարհի տարբեր վայրերում`Նորվեգիայից մինչև Իսպանիա և Մեծ Բրիտանիայից մինչև Չեխիայի Հանրապետություն:

2014 թ-ին  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր հիմնական գործընկեր և EOCA-ի անդամ World Land Trust ընկերության  կողմից առաջադրվեց EOCA-ի դրամաշնորհի՝ որպես լավագույն բնապահպանական ծրագիր իրականացնող թեկնածու: Արդյունքում հիմնադրամը շահեց աջակցության դրամաշնորհը: Ստացված միջոցները կուղղվեն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում զբոսաշրջության զարգացման և կենդանիների կենսամիջավայրի վերականգնման աշխատանքների իրականացմանը:

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (GEF)/ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (SGP)

ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրանաշնորհների ծրագրի (GEF Small Grants Programme) աջակցությամբ FPWC-ն իրականացնում է Ուրցաձորի էկո-կրթական կենտրոն նախագիծը: Նախագծի նպատակը Ուրցաձոր գյուղական համայնքի տարածքում էկո-կրթական կենտրոն ստեղծելն է, որտեղ կկազմակերպվեն դասընթացներ տեղաբնակների համար` ուղղված  բնական ռեսուրսների կայուն օգտագործմանն ու տեղական արտադրանքի առաջխաղացմանը շուկաներում:  Այս դասընթացների շնորհիվ տեղաբնակները կունենան եկամտի այլ աղբյուրներ` հիմնված բնական ռեսուրսների կայուն օգտագործման վրա:

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Էյչ-Էս-Բի-Սի-ն երկարաժամկետ պարտավորություն է ստանձնել պահպանելhsbc շրջակա միջավայրը, քանի որ հավատում է, որ այն բարեկեցիկ հասարակության և կայուն տնտեսության հիմնական նախապայմաններից է: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն աջակցում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին երկու ծրագրերի իրականացման հարցում`Կովկասյան հովազի պահպանմանն ուղղված գիտական հետազոտությունների իրականացման և երիտասարդ գյուղացիների համար էկո-տուրիզմի դասընթացներ կազմակերպելով, ինչը հետագայում կարող է վերջիններիս համար նոր աշխատանքի հնարավորություններ ստեղծել:

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում FPWC-ն իրականացնում է երիտասարդ գյուղացիներին բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման աշխատանքների մեջ ներգրավելու նախագիծ, որը սերտորեն փոխկապակցված է Ուրցաձոր համայնքի զարգացման հետ: Հիմնադրամի հիմնական նպատակը նոր աշխատատեղերի ստեղծումն է երիտասարդ գյուղացիների համար, ինչը հնարավորություն կընձեռի կրճատել արտագաղթի տեմպերը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է քայլարշավների և ձիարշավների համար նախատեսված ուղիների հիմնում, տուրիստական երթուղիների մշակում, տեղաբնակների տների վերանորոգում`ուղղված էկոտուրիզմի զարգացմանը Ուրցաձոր համայնքում: