Մինչև տարեվերջ ավելի քան 15 000 ծառ կտնկվի Արարատի և Վայոց ձորի մարզերում:




Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով էլ՝ տեղադրել են մարդկանց և կենդանիների համար անվտանգ, շարժական «էլեկտրական հովիվներ»:

Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։ Մինչև տարեվերջ ավելի քան 15 000 ծառ կտնկվի Արարատի և Վայոց ձորի մարզերում:

Տնկվող վայրի ծառատեսակները՝ տանձենին, նշենին և փշատենին, աճեցված են Հայաստանի համար բոլորովին նոր, փորձարարական տեխնոլոգիայով: Դա թույլ է տալիս անտառից հավաքված սերմերից ստանալ առողջ տնկիներ։ Ծառատունկն իրականացվել է կոնկրետ սկզբունքով. ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին հատուկ և պտղատու ծառեր: Այդպիսով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը և անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել կենդանական աշխարհի համար:
Իրականացվող ծրագրի շրջանակում, հիմնվել է նորարարական տնկարան: Այստեղ տնկիներն աճեցվում են սերմերից և ամբողջ տարի հետևողական աշխատանք է տարվում աճեցման գործընթացի խիստ ու հստակ պահանջները պահպանելու համար: Արդյունքում՝ հնարավոր է լինում ստանալ կենսունակ, առողջ և տվյալ բնակավայրի կլիմայական պայմաններին դիմակայելու ունակ տնկիներ։ Այս տեխնոլոգիան գնահատվել և հաջողված է համարվել ԱՄՆ անտառային ծառայության և Օրեգոնի անտառագիտության և անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեվիսի կողմից։ FPWC-ն նրա հետ արդեն իսկ ձեռք է բերել կարևոր համաձայնություն. 2020 թվականից սկսել աճեցման տեսանկյունից բարդ՝ կարմիրգրքային ծառատեսակների աճեցման տեխնոլոգիայի մշակման ու իրականացման ծրագիր։

Comments are closed.