Սկիզբը՝ 06.08.2018թ.

Ավարտը՝ 13.08.2018թ.

 

Կենդանիների Կերի Գնման

Գնառաջարկների Ներկայացման Բաց Հարցում

Հրավեր No. 0017/2018

“Վայրի Բնության և Մշակութային Արժեքների Պահպանման” Հիմնադրամը (FPWC) (Իրավաբանական հասցե՝ Խանջյան 47/1, Երևան 0001, Հայաստան) Գնառաջարկների Ներկայացման Բաց Հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է Հայտատուներին առաջարկներ ներկայացնելու FPWC-ին Կենդանիների Կերի Գնման համար:

Ստորև ներկայացվում են Բաց ԳՆՀ-ի պայմանները, իսկ գնման առարկայի տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են ստորև։

Կազմակերպիչ` “Վայրի Բնության և Մշակութային Արժեքների Պահպանման” Հիմնադրամ (FPWC)

Կոնտակտային անձ` Քրիստինե Ղասումյան

Հեռ`+374 10 585 884

Էլ. փոստ` procurement@fpwc.org

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով գնառաջարկ նախահաշվի ձևով
  2. Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հավելվածում նշված ապրանքի համար
  3. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի procurement@fpwc.org հասցեին, Subject դաշտում նշելով Կենդանիների Կերի Գնման հարցում
  4. Գնառաջարկները ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան 13.08.2018 ժամը 14:00 (Հայաստանի տեղական ժամանակով):

Ձեռքբերման Բաց Գնառաջարկների Ներկայացման Հարցում 

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի՝

  1. Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով
  2. Գնառաջարկ

(Տիտղոսաթերթի և Գնառաջարկի ստանդարդ ձևերը տրված են ստորև։)

Մատակարարի ընտրությունը իրականացվում է հիմք ընդունելով ապրանքների Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը և տրամադրվող գինը:

Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։

Մատակարարման և Կատարման Այլ Պայմաններ

  • Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի, ինչպես նաև` ներառյալ ԱԱՀ-ը։
  • Գնառաջարկը կգնահատվի և պայմանագիրը կկնքվի լավագույն առաջարկ ներկայացնող  կազմակերպության հետ:
  • Ավելացված արժեքի հարկի ազատված լինելու տեղեկանքը ներկայացվում է մատակարարին։
  • Նշված քանակները մատակարարվելու են մի տարվա ընթացքում, ըստ գնորդի պահանջին:
  • Տեսականու որոշները մատակարարվելու են իր սեզոնին համապատասխան ժամկետներում:
  • Սույն գնառաջարկով նախատեսված մատակարարվելիք կենդանիների կերերի քանակը վերջնական չէ և հնարավոր է ընթացքում փոփոխվի՝ հաշվի առնելով Կազմակերպչի կենդանիների քանակի ավելացումը կամ նվազումը:
  • Սույն գնառաջարկով սահմանված կենդանիների կերերը մատակարարվելու են Կազմակերպչի ներկայացված հասցեով։ Նախնական նախատեսվում է մատակարարումը իրականացնել շաբաթական 2 /երկու/ անգամ, որը ընթացքում հնարավոր է փոփոխվիլ՝ կախված կենդանիների քանակի ավելացման կամ նվազման հետ։

Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան Առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում Առաջարկներից  լավագույնը կարող է ընդունվել: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Գնառաջարկ Տիտղոսաթերթ Տեխնիկական նկարագիր