Ո՛չ Որսագողությանը

Արդեն պատրաստ է Արևորդի էկոլոգիական ակումբի սաների հաջորդ ֆիլմը, որ պատմում է համայնքներում որսագողության խնդրի մասին Իրենց կողմից պատրաստված բոլոր ֆիլմերում Արևորդիները ներկայացնում են իրենց համայնքի և Հայաստանի բնությանը սպառնացող որևէ խնդիր և առաջ գալիս դրա լուծման խնդիրներով: Այս գործում Արևորդիները մշտապես առաջնորդվում են իրենց դասընթացների ընթացքում ստացած գիտելիքներով և նոր ձեռքբերված հմտություններով Արևորդիների բոլոր ֆիլմերը կոչ են հանրությանը ր մեծահասակներին միջոցներ ձեռնարկելու աշխարհի բնական հարստությունը պահպանելու և նոր սերնդին փոխանցելու մասին Ձեր ուշադրությանն ենք ներկայացում «Ո՛չ Որսագողությանը» վերնագրով հաջորդ ֆիլմը, որում սաները պատմում են Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը և կենդանիների կենսամիջավայրը պահպանելու կարևորության և դրանում մեծ դեր ունեցող մարդկանց մասին:

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ

Comments are closed.