Ամփոփելով Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

Հոկտեմբերի 22-25-ը Երևանում տեղի ունեցավ Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ աշխարհում և Հայաստանում առաջնային են բնապահպանական խնդիրները, որոնք ունեն արդյունավետ լուծումների կարիք։ Այս տեսանկյունից կարևոր է հանրության շրջանում բարձրացնել բնապահպանական խնդիրների նկատմամբ ուշադրությունը և վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը, ինչն էլ իրականացվել է Փառատոնի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների շրջանակներում։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ և հայտնի դարձան հայտարարված մրցույթների հաղթողները։ Լավագույն լրագրողական աշխատանք (Best Journalistic Report) անվանակարգում ժյուրիի ընտրությամբ հաղթող ճանաչվեց Քրիստինե Աղալարյանի կողմից ներկայացված «Հայկական ոսկու գինը» աշխատանքը (Հետք), իսկ Լավագույն բնապահպանական ֆիլմ անվանակարգում ժյուրիի ընտրությունը կանգ առավ «Աշուն. Գույների աշխարհ» ֆիլմի վրա, հեղինակ՝ Անետ Շյուրիխ։ Հանձնվեց նաև հատուկ մրցանակ Կանադայից ներկայացված Մեթյու Րիթսի հեղինակած «Անոտեի տապանը» ֆիլմին: Վայրի բնության անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց «Ծննդոց 2.0» ֆիլմին, հեղինակ՝ Քրիսթիան Ֆրեյ, Շվեյցարիա, իսկ հատուկ մրցանակի արժանացավ Դենիել Սթայլզի «Գողացված կապիկները» ֆիլմը: Հաղթողներին հանձվեցին վկայականներ և հատուկ մրցանակ, պատրաստված վարպետ Սարգիս Բաղդասարյանի կողմից։

Փակման արարողությանը ներկա Եվրամիության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանն ընդգծել է․ «Մենք գտնում ենք, որ մշակութային միջոցառումները հիանալի գործիքներ են հանդիսանում ներգրավելու համար հասարակության տարբեր շերտերի և տարիքային խմբերի՝ քննարկելու համար ռազմավարական հարցեր, ինչպիսին են՝ շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությունը, և մեզնից յուրաքանչյուրը պարտավորություն ունի խթանելու բնապահպանության գաղափարների տարածումը՝ նվազեցնելով թեկուզ մեր ընտանիքների թողած ազդեցությունը»։
Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում կարևորեց, որ փառատոնը հանդիսանում է կարևորագույն խնդիրների մասին քննարկումների հարթակ: «2005թ.-ին, երբ առաջացավ նման փառատոն ստեղծելու գաղափարը, մեր թիմն ուժ ու եռանդ չխնայեց գաղափարն իրականության կոչելու գործում. սկզբնական շրջանում տարածաշրջանային Արևորդի փառատոնն այժմ միջազգային է, ունի լայն լսարան և ծառայում է իր ստեղծման նպատակին, իսկ հաջորդ տարի մենք կնշենք մեր երազանքի իրականացման 10-ամյակը»:
Արարողությանը ներկա էր նաև կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը, որը խորը երախտագիտություն հայտնեց արժանացված ուշադրության համար և բարձր գնահատեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող աշխատանքները:
Փառատոնն ունի մի շարք գործընկերներ, առանց որոնց աջակցության այն անհնարին կլիներ. «Վիվա-Սելլ ՄՏՍ»-ը, «ԱՄՆ անտառային ծառայության» (US Forest Service), «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Երևանի կենդանաբանական այգու, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի, «ԱրԱվես» ՀԿ-ի, «ՆՓԱԿ», «FilmFreeway» և այլոց հետ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի (World Vision Armenia) հետ համատեղ։

Comments are closed.