Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոն

Արդի բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության թեմաներով լավագույն լրագրողական նյութի մրցույթ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնի» շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության թեմաների շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության վերաբերյալ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի հանրության կողմից իրազեկվածության բարձրացմանը։

Մրցույթը կընդգրկի 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թ․ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակը շնորհվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Ընտրված լավագույն աշխատանքի հեղինակ(ներ)ին  շնորհվելու է 500,000 ՀՀ դրամ մրցանակ։

Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը         

Լրագրողական նյութը.

  • կարող է լինել հետևյալ ձևաչափերով՝ հեռուստատեսային, ինչպես նաև մուլտիմեդիա և առցանց՝ պարունակելով տեսագրություն
  • պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2018 հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում,
  • պետք է անդրադառնա արդի կարևորություն ունեցող բնապահպանական որևէ խնդրի կամ վայրի բնության պահպանությանը Հայաստանում կամ Հարավային Կովկասում
  • պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ,
  • պետք է հրապարակված լինի հայերեն լեզվով կամ ունենա հայերեն ենթագրեր

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10–ը։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:

Հարցերի դեպքում զանգահարել +374 77 110 260 հեռախոսահամարով, կամ գրել film@fpwc.org էլ․հասցեին։

 

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ

Comments are closed.