Մշակութային ժառանգություն․ համայնք, փորձ եւ հեռանկարներ




Ս․թ.  դեկտեմբերի 23-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի ունեցավ կլոր – սեղան քննարկում  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  և Արենի -1 քարայր գիտահետազոտական հիմնադրամի ներկայացուցիչների և մարզաբնակների մասնակցությամբ։ Քննարկումը նվիրված էր  ՀՀ համայնքների մշակութային ժառանգությանը, դրանց պահպանման  հիմնախնդիրներին, հեռանկարներին, հանրային իրազեկվածության բարձրացմանն ու փորձի փոխանակմանը մարզերում։

Մասնակիցները լսեցին մի շարք մասնագիտացված դասախոսություններ, ծանոթացան Վայրի բնության և մշակութայան արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող՝ համայնքների զարգացմանն ու բնության պահպանմանն ուղղված ծրագրերին,  քննարկեցին համայնքների զարգացման գործոնները և դրա կապը հնագիտության հետ համայնքներում հստակ օրինակներով։

Միջոցառման ավարտին մասնակիցները շրջայց կատարեցին մարզի տարածքով, ծանոթացան Ուրցաձոր գյուղի զարգացման մոդելին, ձեռք բերեցին պայմանավորվածություններ լավագույն փորձը իրենց համայնքներում տեղայնացնելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համարհամայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում»  նախագծի  շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ  համատեղԵՄ ֆինանսավորմամբ 

Comments are closed.