Ագարակաձոր գյուղի վարպետը



Հրաչ Մանուկյանը տաղանդաշատ վարպետ է Ագարակաձորից, զբաղվում է կավագործությամբ, փայտագործությամբ և երկաթագործությամբ, ունի իր փոքր աշխատարանը տեղակայված գյուղի բարձրադիր վայրում:

Հրաչի անսպառ ներշնչանքի աղբյուրը հայրենի գյուղի տեսարաններն են, տարածքի կենդանական ու բուսական աշխարհը, որը մշտապես Հրաչի հոգածության ներքո է:

Ծրագրի շրջանակներում աշխատելով մենթորների հետ Հրաչը կարողացել է ստեղծել Վայոց ձորի մշակույթին տիպիկ, մարզի գեղեցկությունն  ու բնությունը խորհրդանշող նոր պրոդուկտներ, որոնք ակտիվորեն վաճառվում են մարզի ցուցասրահներում, ինչպես նաև անհատական պատվերներ է ընդունում ՀՀ տարբեր մարզերից, վարպետաց դասեր ուսուցանում գյուղ այցելող զբոսաշրջիկներին:

Հրաչի երազանքը գյուղում արվեստանոց ստեղծելն է, ուր կրթություն կստանան և կստեղծագործեն մարզի բոլոր տարիքի երեխաները:

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական 

զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում»  նախագծի  շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ  համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ 

Comments are closed.