Սահմանապահ Խնձորուտ գյուղի  նորաստեղծ բիզնեսը



Խնձորուտ համայնքը Զառիթափ խոշորացված բնակավայրի փոքր գյուղերից է, առավելագույնը 500 բնակչով, Նախիջևանին  սահմանակից:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, ու նման իրավիճակում Մոնիկայի հացաբուլկեղենի թխման սրճարան – արտադրամաս բացելու գաղափարը բավականաչափ համարձակ էր, սակայն ոչ անկարելի J

Մի քանի ամիսների ընթացքում ՀՀ-ում գաստրոտուրիզմի զարգացման մեջ մասնագիտացած Արևաքար Թրեվլի օգնությամբ  Մոնիկան անցավ սննդի պատրաստման և մատուցման  վերապատրաստումները ՀՀ լավագույն ռեստորաններում, սննդի անվտանգության ապահովման դասերը, մշակեց իր սեփական, յուրահատուկ վայոցձորյան մենյուն ու հիմնեց իր բիզնեսը:

Այսօր իր սեփական սրճարանում Մոնիկան պատրաստում է թարմ հրուշակեղեն, լոկալ բույսերից պատրաստված կարկանդակներ, տեղի հատապտուղներից ստացվող հյութեր և ամենակարևորը  վայոցձորյան կուտապ և կարշմ: Նա բացահայտել է մարզի թաքնված, նախկինում կորած ուտեստների բաղադրատոմսեր, որոնք զարմացնում են իրեն այցելող բոլոր զբոսաշրջիկներին:

 

Միավորելով գյուղական հյուրասիրությունը տեղական թարմ մթերքի հետ, համեմելով այն սիրով ու հոգատարությամբ Մոնիկայի պատրաստած թխուկները հանրահայտ են դարձել Խնձորուտում, իսկ ապագայում, համոզված ենք, կճանաչվեն  ոչ միայն մարզկենտրոնում, այլև ՀՀ մայրաքաղաք Երևանում

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ

Comments are closed.