we are hiring-89

Փնտրում ենք դասընթացավարներ


«ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում մեկնարկող «Արևորդի» էկո-ակումբներ կրթական ծրագրի համար փնտրում ենք բնապահպանական կրթության, քաղաքացիական կրթության և տեսա-լուսանկարահանման  դասընթացավարներ։

 

Ի՞նչ ենք ակնկալում դասընթացավարից

  • 9-14 տարիքային խմբի համար նշված առարկաների արտադասարանական ուսումնական ծրագրի կազմում, կազմակերպում, անցկացում,
  • ամսական հաշվետվություններ,
  • ծրագրի պահանջներին համապատասխան՝ դասընթացաշարի ավարտին որակյալ արդյունքների ներկայացում:

Ի՞նչ է անհրաժեշտ՝ դիմելու համար․

  • բնապահպանության, կենսաբանության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի, կինոյի, հեռուստատեսության և հարակից այլ ոլորտներում բարձրագույն կրթություն (նվազագույնը՝ բակալավրի որակավորում),
  • hամակարգչային գիտելիքներ (MS Windows, MS Office/Google Docs)
  • գրավոր / բանավոր հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։ Այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:,
  • երեխաների հետ աշխատանքային փորձը պարտադիր է,
  • կազմակերպչական հմտություններ, տարբեր իրավիճակներում արագ արձագանքման ունակություն, ճկունություն,
  • Հայաստանի տարածքով հաճախ ճանապարհորդելու պատրաստակամություն։


Առավելությունը կտրվի Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերից ստացված հայտերին։

Դիմելու համար մինչև ապրիլի 15-ն ուղարկիր ինքնակենսագրականդ (CV) և աշխատանքով հետաքրքրվածությունդ հստակ արտահայտող ուղեկցող նամակ info@fpwc.org հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով «Դասընթացավար»։
«Արևորդի» էկո-ակումբների մասին

«Արևորդի» էկո-ակումբները գործում են 2006 թ-ից:

Ինտերակտիվ դասընթացները ներառում են հանրային լրագրություն, սոցիալական մեդիայի գործիքների կիրառում և լուսանկարչություն։ Սաները գործնականում օգտագործելով ստացված գիտելիքները՝ համանքային բանպահպանական խնդիրների բարձրաձայնման նախաձեռնողն են դառնում։

 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

 

«ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: