Տուր – օպերատորների ճանաչողական այց Վայոց ձորի մարզ




Ս.թ նոյեմբերի 28-ին և 29-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի թվով 35 անդամ – կազմակերպություններ  ճանաչողական այցով այցելել էին Վայոց ձորի մարզ:

Մասնակիցները շրջայց կատարեցին տարածքում, ծանոթացան տեղանքի էկո – ագրոտուրիզմի հնարավորություններին, ստեղծված տուրիստական պրոդուկտներին, Գնիշիկ գյուղում բացված այցելուների կենտրոնին,  առաջարկվող ծառայություններին ինչպես նաև քննարկեցին համագործակցության հնարավորությունները։

Վայոց Ձորի մարզի առաջարկվող ծառայություններն են.

  • էկոտուրիզմ (ձիավարություն, 4×4 off-road, քայլարշավ, տեղական հյուրասիրություն)
  • վայրի բնության դիտման արշավներ (այդ թվում՝ թռչնադիտումներ)
  • հեծանվային արշավներ
  • կրթաճանաչողական դասընթացներ բնության գրկում (բնության պահպանություն, կենսաբազմազանություն, կենդանական և բուսական աշխարհ, բնության մեջ կողմնորոշվելու հմտություններ)
  • գիշերակացի և սննդի ծառայություններ:

Վայոց ձորի մարզում էկո, ագրո և գաստրոտուրիզմի զարգացումն առաջին հերթին նպաստելու է  կենսաբազմազանության պահպանմանն ու համայնքների կայուն զարգացմանը, որի իրագործումը FPWC հիմնադրամի առանցքային նպատակներից է:
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում»  նախագծի  շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ  համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ 

Comments are closed.