Eng.Հայ.
banner donations

Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի աշխատանքներին Paypal էլեկտրոնային վճարումների համակարգի օգնությամբ աջակցելու համար:

Մենք երաշխավորում ենք, որ Ձեր բոլոր նվիրատվություններն օգտագործվում են ըստ նպատակի:

Ձեր աջակցությունն անհրաժեշտ է մեզ: 

Նվիրատվություն կարող եք անել այստեղ:

 

     

 

 

Սկիզբ > հիմնական ցանկ > Հիմնադրամի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նկարագիրը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծվել է 2001թ.՟ Հայաստանի եզակի բնական ժառանգության պահպանման վերաբերյալ տեղական եւ միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու հիմնական նպատակով: Հիմնադրամը բնապահպանական նախագծեր է իրականացնում՟ էկոլոգիայի, բնապահպանական օրենսդրության, ֆիլմերի նկարահանման, ինչպես նաեւ զբոսաշրջության եւ տարածաշրջանային զարգացման բնագավառների մասնագետների աջակցությամբ:

Փոքր, ցամաքով շրջափակված Հայաստանը «Conservation International» կազմակերպության կողմից երկրագնդի կենսաբազմազանության պաշտպանության համար չափազանց կարեւոր աշխարհի 34 տարածաշրջանների թվին պատկանող «Կովկասի կենսաբազմազանության թեժ կետի» մասն է հանդիսանում: Այս 34 թեժ կետերից յուրաքանչյուրը կորցրել է իր սկզբնական բնական բուսականության առնվազն 70 տոկոսը եւ մնացածը կորցնելու եզրին է կանգնած: Աշխարհի բուսատեսակների 50 տոկոսից ավելին եւ բոլոր ցամաքային ողնաշարավոր կենդանատեսակների 42 տոկոսը էնդեմիկ են 34 կենսաբազմազանության թեժ կետերում: Այսպիսով, Հայաստանի բնության պաշտպանությունը կենսական նշանակություն ունի:

Հայաստանի արժեքավոր բուսական եւ կենդանական աշխարհի մնացած մասի պաշտպանության խնդիրը լուծելու համար Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմում է լրատվամիջոցներին, ֆիլմերին եւ երիտասարդների համար բնապահպանական կրթությանը: Մասնավորապես, Հիմնադրամը բնապահպանական կրթություն է տրամադրում երեխաներին եւ երիտասարդներին, բնապահպանական փառատոններ եւ արշավներ է կազմակերպում, նաեւ այլ նախագծեր է իրականացնում, օրինակ՟ բնությանը նվիրված վավերագրական ֆիլմեր է պատրաստում:

Բացի այդ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համոզված է, որ ֆիլմերը նպաստում են հանրային իրազեկվածությանը եւ հաղորդակցմանը. ինչի շնորհիվ տեղական համայնքները ավելի լավ են հասկանում, թե ինչ է կատարվում իրենց սեփական տարածքում: Բացի այդ, ֆիլմերը նաեւ հիանալի գործիք են հանդիսանում Հայաստանի բնական գանձերի եւ դրանց վտանգված լինելու մասին միջազգային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:

Մեր բոլոր նախագծերում մենք ընդգծում ենք փոխադարձ հարգանքը մարդկանց, բնական միջավայրի եւ մշակութային ժառանգության միջեւ, քանի որ խորապես համոզված ենք, որ դրանք պարտադիր պայման են հանդիսանում Հայաստանի եւ հարավկովկասյան ողջ տարածաշրջանի դրական զարգացման համար:

Կարդացե'ք մեր Տեսլականի մասին ավելի մանրամասն: