Eng.Հայ.
banner donations

Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի աշխատանքներին Paypal էլեկտրոնային վճարումների համակարգի օգնությամբ աջակցելու համար:

Մենք երաշխավորում ենք, որ Ձեր բոլոր նվիրատվություններն օգտագործվում են ըստ նպատակի:

Ձեր աջակցությունն անհրաժեշտ է մեզ: 

Նվիրատվություն կարող եք անել այստեղ:

 

     

 

 

Սկիզբ > հիմնական ցանկ > Կամավորներ

Մեր կոչը կամավորներին

Հայաստանում  վայրի բնության և մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կոչ է անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են  կամավոր լինել  միանալ մեզ ծրագրերում մասնակցելու և նախագծեր մշակելու համար "Արևորդի" էկո-ակումբների , ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների շրջանակներում, որոնք կիրականացվեն այս տարվա ամբողջ ընթացքում` ներառելով "Արևորդի" միջազգային բնապահպանական փառատոնը:

"Արևորդի" փառատոնին մասնակից կամավորները պետք է ունենան բավականաչափ գիտելիքներ "Արևորդի" էկո-ակումբներում դասավանդվող առարկաներից: Դրանք են`

 

 Էկո-ակումբ

- Էկոլոգիական իրավունք

-Բնապահպանություն (բուսաբանություն, բնագիտությու և այլն)

 -Անգլերեն լեզու և համակարգչի հիմունքներ

 -Լրագրություն (բնապահպանական շեշտադրմամբ)

 -Լուսանկարչությոյան և կինոնկարահանման հիմունքներ:

 

  

Ամառային ճամբար-դպրոց

 - Բացահայտիր Կովկասը

         -Աշխարհագրություն

         -Տարածաշրջաններ և ավանդույթներ

         -Էկոլոգիա

         -Տեղանքագիտություն

         -Տնտեսագիտություն

         -Քաղաքագիտություն

 

    Մենք ընդունում ենք նաև կամավորների կողմից առաջարկվող կամ մշակվող նոր ծրագրեր, որոնք որպես այդպիսին կամրապնդեն  Էկո-ակուբները իբրև համակարգ:

   

    Կամավորները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու FPWC-ի կազմակերպած տարաբնույթ միջոցառումներին, պարտավոր չեն ունենալ մասնագիտական փորձ կամ որոշակի ունակություններ, սակայն պետք է լինեն պատասխանատու անձնավորություններ` ոգեշնչված մեր կատարած գործով:

 

 Միջոցառումներ  

 -"Արևորդի" միջազգային բնապահպանական փառատոն           

 -Նկարչության օր "Պահպանիր բնությունը" կարգախոսով

 -Աղբահավաք

 -Ծառատունկ

 

 Միջոցառումները ներառում են`

  -Միջոցառումների կազմակերպում

  -Միջոցառումների իրականացում

 

 Կախված միջոցառման բնույթից կարող են պահանջվել որոշակի ունակություններ:

  Դրանք են`

  -Նկարիչություն

  -Օտար լեզուների իմացություն

  -Լրագրություն

  -Կառավարում և կազմակերպում

 

     Մեզ անհրաժեշտ են բոլոր կամավորները` անկախ կրոնից, ազգությունից կամ բնակության վայրից: