
Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի աշխատանքներին Paypal էլեկտրոնային վճարումների համակարգի օգնությամբ աջակցելու համար:
Մենք երաշխավորում ենք, որ Ձեր բոլոր նվիրատվություններն օգտագործվում են ըստ նպատակի:
Ձեր աջակցությունն անհրաժեշտ է մեզ:
Նվիրատվություն կարող եք անել այստեղ:
Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծվել է 2001 թ.-ին:
Նպատակներ.
- Բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարկայնության տեղեկացվածության բարձրացում;
- Վտանգված կենսատիպերի և մշակութային արժեքների պահպանություն;
- Էկոտուրիզմի` որպես համայնքային կենսամակարդակի բարձրացման գործիք զարգացում
- Երեխաների և պատանիների բնապահպանական կրթություն:
Նախագծեր.
2001-2005
Հայաստանի բնաշխարհին նվիրված 30 մասանոց ֆիլմաշարի թողարկում: Ֆիլմերը ուղղված էին հասարակության բնապահպանական տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Հեռարձակվել են տեղական հեռուստաալիքներով: Մի շարք միջազգային բնապահպանական ֆիլմերի փառատոններին մասնակցությունը բերել է բազմաթիվ, այդ թվում` գլխավոր մրցանակներ:
Հոկտեմբեր 2006թ.
Հայաստանի 6 մարզում սկսվում է մեկնարկային կրթական բնապահպանական նախագծի իրականացումը: Երևանում, Գառնի/Գողթում, Դիլիջանում, Գյումրիում, Ուրծաձորում հիմնվում են էկո-ակումբներ, որտեղ անդամագրված մոտ 1000 երեխա սովորում են իրենց շրջապատող աշխարհին նայել ֆոտո և տեսախցիկի միջով, ինչպես նաև մասնակցում են բնապահպանական տարբեր դասընթացների:
Հուլիս-Օգոստոս 2007 թ.
«Արևորդի» ամառային դպրոց 2007: 6 մարզում գործող էկո-ակումբների ամենաակտիվ 35 մասնակից երեխաներ Ծաղկաձորում անցնում են 12-օրյա արագացված դասընթացներ: Ծրագիրը ներառում է.
- Էկոլոգիական իրավունք (Հատուկ 12-16 երեխաների տարիքային խմբի համար մշակված դասաշար. համառոտ ծանոթացում բնապահպանության վերաբերյալ օրենքների, օրենսգրքերի, կոնվենցիաների հետ )
- Լրագրություն
- Լուսանկարչություն և ֆիլմարվեստ
- Անգլերեն և համակարգիչ
- Առաջին օգնություն
Որպես ամփոփում երեխաները ներկայացրին Ծաղկաձորի բնապահպանական խնդիրների վերաբերյալ ռեպորտաժ: Մարզային յուրաքանչյուր խումբ, ի մի բերելով տարվա ընթացքում նկարահանած նյութերը, մասնագետների օգնությամբ մոնտաժեցին և ավարտուն տեսքի բերեցին 10-20 թոպեանոց մեկ ֆիլմ իրենց տեղական բնապահպանական հիմնական խնդրի վերաբերյալ (սողանք, թափառող շներ, որսագողություն, ծառահատում, աղտոտում):
Հոկտեմբեր 2007 թ.
Արևորդի առաջին տարածաշրջանային բնապահպանական փառատոն, մաս 2-րդ:
- Բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն տարածաշրջանային մրցութային, երեխաների հեղինակած մրցութային և միջազգային ոչ մրցութային ծրագրեր:
- Բնապահպանական ֆոտո-ցուցահանդեսներ
- Համերգ-Էկո-ակցիաներ
- Միջազգային սեմինարներ
2008 թ.
ամանակացույց
Հուլիս-Օգոստոս
«Արևորդի» ամառային դպրոց 2008 թ.:
Մաս 1-ին. Թրեյներների նախապատրաստում.
- Էկոլոգիա և Էկո-իրավունքի հիմունքներ
- Լրագրություն
- Տարիքային հոգեբանություն
- Աշխատանք «Շրջակա միջավայր և բնապահպանություն» դասագրքի հետ
Մաս 2-րդ. Երեխաների դասընթացներ
- Էկոլոգիական իրավունք
- Կովկասագիտություն
- Անգլերեն/Համակարգիչ
- Բնապահպանական խաղեր
- Լուսանկարչություն և ֆիլմարվեստ
- Լրագրություն
Պահպանիր բնությունը» համազգային բնապահպանական քարոզարշավ:
- Բազմաբնույթ բնապահպնական միջոցառումներ և ակցիաներ
Ապրիլ 2009
«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոն
