Eng.Հայ.Deu.
Սկիզբ > Գաղտնիության ապահովումը

Գաղտնիության ապահովումը

«Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» (FPWC) կարևորում է քարոզարշավի վեբկայքի` www.fpwc.org (այսուհետ` Վեբկայք), այցելուների անձնական տեղեկությունների գաղտնիությունը: Այդ գաղտնիության պահպանման քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել, հետևաբար, խնդրում ենք պարբերաբար այցելել այս բաժինը` փոփոխությունների մասին տեղեկանալու համար:  Այդ քաղաքականությունը կառավարում է  Վեբկայքի բոլոր այցելուներից ստացված տեղեկությունները:  FPWC-ի կողմից Վեբկայքի կամ ցանկացած այլ ձևով ստացված տեղեկությունները օգտագործվում են միայն FPWC-ի կողմից և չեն կարող վաճառվել կամ տրվել մեկ այլ կազմակերպության կամ անձի:

Տեղեկատվության հավաքումն ու օգտագործումը

Վեբկայքը հավաքագրում է յուրաքանչյուր այցելուի մասին տեղեկություններ հետևյալ 3 ուղիներով. (1) նրանց IP հասցեի  միջոցով, որը որևէ անձնական տեղեկություն չի պարունակում այցելուի մասին, (2)  ցանկացած էլեկտրոնային նամակի միջոցով, որ այցելուն մեզ ուղարկում է,  (3) երբ այցելուն օգտվում է օնլայն լրացման ձևերից,  (4) լրատուների միջոցով:

(1) IP հասցե
Ուշադրություն: Ձեր IP հասցեն չի պարունակում որևէ անձնական տեղեկություն Ձեր մասին:  Այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, հասցեն կամ հեռախոսահամարը չեն կարող դրա միջոցով որոշվել: FPWC սերվերը գրանցում է Վեբկայքի բոլոր այցելուների  IP հասցեները` Վեբկայքի օգտագործման մասին տեղեկություն ստանալու համար:  Այդ տեղեկությունը հավաքագրվում է սերվերի հետ կապված խնդրիների բացահայտման, Վեբկայքի ադմինիստրացիայի, թրաֆիքի վերահսկման համար և Վեբկայքի բարելավման ուղիների մշակման նպատակով: Տեղեկությունները երբևէ չեն կիրառվում այցելուների վերահսկման համար:

Բացի դրանից, մեր Վեբկայքն օգտագործում է, այսպես կոչված, "cookies": Դա մի փոքր ֆայլ է, որ տեղադրվում է Ձեր համակարգչի վրա, որը բացահայտում է որոշակի տեղեկություններ Վեբկայք Ձեր այցելությունների վերաբերյալ, դրանք կարող են կարդացվել և, հետևաբար, օգտագործվել միայն մեր սերվերի միջոցով: "cookies" չեն պահում որևէ անձնական տեղեկություններ, նրանք գրանցում են միայն համակարգչին, ոչ թե այն օգտագործողին, չեն կարող տեսնել համակարգչի մեջ պահված որևէ տեղեկություն:  Դրանց կիրառումը մեզ հնարավորություն է տալիս 3 գործառույթ իրականացնել. իմանալ, թե որքան ժամանակ է այցելուն գտնվում Վեբկայքում և ավտոմատ կերպով ելք անել նրան, եթե նա ոչ ակտիվ կարգավիճակով է գտնվում ավելի քան 30 րոպե, պահելու համար այցելուի մականունը և գաղտնաբառը, այնպես որ, հաջորդ անգմա մուտք գործելիս նա ստիպված չէ հավաքել այդ բառերը նորից, տրամադրելու վիճակագրություն, այն մասին, թե Վեբկայքի որ էջերն են այցելուները առավել շատ մտնում և որքան ժամանկ են նրանք անցկացնում դրանցից յուրաքանչյուրում: Դուք կարող եք Ձեր բրուզերում որոշել արդյոք ընդունում եք, թե մերժում բոլոր "cookies", կամ տեղյակ պահելու, երբ "cookie" ուղարկված է:

(2) Էլեկտրոնային նամակագրություն
Եթե հատուկ նշված չէ, ցանկացած էլեկտրոնային նամակ, որ ուղարկվում է  FPWC-ին, ներառյալ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնի են պահվում և չեն տրվում երրորդ անձանց: Ժամանակ առ ժամանակ Ձեզ կուղարկվեն նորություններ կամ հնարավորություն կտրվի մասնակցելու մեր հարցումներին, մրցույթներին, հետազոտություններին էլեկտրոնային նամակների միջոցով, միայն այն դեպքում , եթե Դուք համաձայնություն եք տվել դրան գրանցման ժամանակ: 

(3) Օնլայն լրացման ձևեր
Եթե լրացման ձևում հատուկ նշված չէ այդ մասին, ապա FPWC-ին օնլայն լրացման ձևերի միջոցով տրամադրված ողջ տեղեկատվությունը  գաղտնի է պահվում: Տեղեկատվությունն օգտագործվում է մեր ծրագրերի մասին Ձեզ տեղեկացնելու համար. Մենք որէև մեկին չենք տրամադրում էլեկտրոնային փոստի հասցեներ: Մենք նաև հավաքում ենք անձնական տեղեկություններ, ինչպես, օրինակ, Ձեր մականունը, կամ գաղտնաբառը, երբ Դուք մուտք եք գործում Ձեր գաղտնաբառով, երբ Դուք գրանցվում ենք Վեբկայքում, և մենք օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկությունները հաստատելու համար Ձեր ինքնությունը, Ձեզ առաջարկելու Վեբկայքը անհատականացնելու ծառայություններ, բարելավելու մեր Վեբկայքը, և Ձեզ տրամադրելու տեղեկություններ, որոնցով Դուք հետաքրքրված եք: 

Մեր Վեբկայքում օնլայն նվիրատվություններ անելու դեպքում, Ձեզնից կպահանջվի Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, կրեդիտ քարտի համարը, վավերականության ժամկետը և նմանատիպ այլ տեղեկություննր: Այդ ամեննն անհրաժեշտ է վճարման իրականացման համար և չի օգտագործվում այլ նպատակներով: Եթե մենք բարդություններ ունենանք վճարվող գումարի մշակման հետ կապված, Ձեզ հետ կապվելու համար կօգտագործվի Ձեր կողմից նվիրատվությունների ձևի լրացման ժամանակ տրամադրված հեռախոսահամարը: 

(4) FPWC էլեկտրոնային լրատուներ

Եթե Դուք ցանկանում եք գրանցվել մեր նորությւոններին, մենք պահանջում ենք որոշակի կոնտակտային տեղեկություններ, (անունը և էլեկտրոնային փոստի հասցեն), այնպես որ մենք համոզված լինենք, որ Դուք ստանում եք լրատուները: Նրանք, ովքեր այլևս չեն ցանկանում ստանալ մեր լրատուները, կարող են գրել այդ մասին` ողարկելով դատարկ նամակ ստորև բերված էլեկտրոնային հասցեով` նամակի թեմայում նշելով "Չստանալ լրատու": 

Հղումներ
Վեբկայքը պարունակում է հղումներ այլ վեբկայքեր: Մենք պատասխանատու չենք այդ վեբկայքերի` այցելուների գաղտնիության քաղաքականության կամ պարունակության համար:

Հետադարձ կապ
Եթե Դուք գտնում եք, որ այս գաղտնիության քաղաքականությունը խախտվել է կամ եթե Դուք ունեք որևէ հարց կապված Վեբկայքի հետ, խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով.

Այգեստան 5-րդ փող., Ֆիզկուլտուրնիկների 48
Երևան, Հայաստան, 0070
Հեռ./Ֆաքս:   +37410 55 21 81
Էլ-փոստ: info@fpwc.org

Մեր ծրագրերը