
Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի աշխատանքներին Paypal էլեկտրոնային վճարումների համակարգի օգնությամբ աջակցելու համար:
Մենք երաշխավորում ենք, որ Ձեր բոլոր նվիրատվություններն օգտագործվում են ըստ նպատակի:
Ձեր աջակցությունն անհրաժեշտ է մեզ:
Նվիրատվություն կարող եք անել այստեղ:
Մեր համոզմունքը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործում է 2001 թվականից: Նոր դարասկզբի շեմին կազմակերպության հիմնադիրները խորապես զգացին Հայաստանի եզակի բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը փրկելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Հիմնադրամը հիմնվեց փոքր, բայց վճռականորեն տրամադրված մարդկանց կողմից, ովքեր միահամուռ ուժերով նվիրվեցին շրջակա միջավայրի խնդիրների, բնության պահպանության և Հայաստանի մշակութային ժառանգության մասին հասարակական իրազեկվածությունը բարձրացնելու գործին:
Իր գործունեության առաջին իսկ օրից հիմնադրամի գլխավոր առաքելությունն է եղել պայքարել կենարար ու հրաշքներով լի բնության շարունակական ոչնչացման դեմ: Ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ մարդկությունը վերջին դարաշրջանում հայտնվել է մի վտանգավոր շրջապտույտի մեջ: Մարդկային ընչաքաղցությունը աշխարհի էկո համակարգին գրեթե անվերականգնելի վնասներ է հասցրել:
Մեր անցյալը/պատմությունը
Հայաստանը քաղաքական տեսանկյունից անհանգիստ և անկայուն համարվող տարածաշրջանում տեղակայված մի փոքր երկիր է: Բայց փոքրության հետ մեկտեղ մեծ կենսաբազմազանության եզակի բնավայր է, որի նմանը հազիվ թե գտնվի աշխարհի մի ուրիշ մասում:
Աշխարհի խոշորագույն բնապահպանական կազմակերպությունները Հարավային Կովկասը, այդ թվում` Հայաստանը, դասում են աշխարհում կենսաբազմազանության 34 թեժակետերի շարքում:
Հայաստանը ոչ միայն բնության եզակի ժառանգության, այլև մարդկության հնագույն մշակութային գանձերի «թանգարան» է, որտեղ կարելի է հանդիպել նախապատմական ժայռապատկերներից մինչև հնադարյա աստվածաշնչեր, քրիստոնեության հնագույն հուշարձաններ:
Նախաքրիստոնեական ժամանակներից ի վեր հայկական ավանդական մշակույթի մեջ ընդգծված է եղել խորը հոգևոր կապը բնության ու մարդու միջև. հայ գրականությունը, ճարտարապետությունը, պարերն ու լեզուն վկայում են այդ մասին:
Դժբախտաբար, այդ երբեմնի ուժեղ ու խորը կապը վերջին տարիներին թուլացել է մեր հասարակության գիտակցության մեջ, որը մասամբ այնպիսի համաշխարհային զարգացումների հետևանք է, ինչպիսիք են ինդուստրալիզացիան, սպառողականությունը, կյանքի նկատմամբ նյութապաշտական մոտեցումները: Բայց մեր ազգային մտածելակերպն ավելի խորն ուսումնասիրելիս ի հայտ են գալիս հայ մարդու` բնությունից և իր մշակութային արմատներից օտարվելու այլ պատճառներ ևս:
Ցեղասպանության, Առաջին համաշխարհային պատերազմի, Պատմական Հայաստանի 2/3 մասի կորստի և 70-ամյա սովետական բռնիշխանության հոգեբանական վնասները հայ հասարակության գիտակցության մեջ ձևավորեցին մերժողականություն, եսասիրություն և անտեղյակություն: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ձգտում է փոխել այդ գիտակցությունը և հայ երիտասարդներին մղել արժանապատիվ կեցության: Այն ենթադրում է ոչ միայն սեփական բարօրության և հարստության մասին հոգածություն, այլև ինչպես սեփական երկրի, այնպես էլ ուրիշ երկրների մշակութային և բնության ժառանգության նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունքի դրսևորում:
