Գետիկ գետի հովտում գտնվող Դպրաբակ գյուղի Արևորդի էկոակումբի սաներն։ իրենց համայնքի բնությունը պահպանելու համար մտահոգվել են աղբահանության բացակայությամբ։
Ուսումնասիրության արդյունքում Արևորդիները բացահայտել են, որ գետը լցված է աղբով, հունը խախտվել է, ու քանի որ գյուղում չկան աղբամաններ, աղբատար մեքենաներ՝ բնակչությունը աղբը նետում է գետը։ Ասում են, թե աղբը գետը թափելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ աղբատար մեքենան չի հասնում Դպրաբակ և իսկապես հարց է առաջանում՝ որտե՞ղ այն թափել: Արևորդիները գտնում են, որ գյուղում գոյություն ունեցող Բումերանգ կենտրոնը, որը հնարավոր կերպով փորձում է աղբը տեսակավորել, այնուամենայնիվ խնդրի ամբողջական լուծում չէ։ Հարկավոր են աղբատար մեքենաներ՝ գետը աղտոտումից փրկելու համար: Գետի առողջական վիճակը ստուգելու համար երեխաները հետևել են գետի կենսաբազմազանությանը
Արդյունքում նրանք գտել են ջրասամույրի հետքեր: Դա նշանակում է, որ գետը դեռ առողջ էկոհամակարգ ունի, բայց թե ինչքան դա կտևի ոչ մեկ չգիտի
Արևորդիները այս հարցի շուրջ որոշել են հանդիպել Ճամբարակի քաղաքապետի տեղակալ Ռ. Օհանյանին, ուր և փաստարկներով ներկայացրել են իրենց մտահոգությունները: Քաղաքապետարանը պարտավորվել է այս խնդիրը վերջնական լուծել մինչև 1 տարվա ընթացքում: Արևորդիները դրան հետամուտ են լինելու:
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժըն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ: