Տիգրանաշենի Ջրամատակարարման Համակարգի Բարելավման Աշխատանքների Գնման Գնառաջարկների Ներկայացման Բաց Հարցում

Սկիզբը՝ 14.06.2018թ.

Ավարտը՝ 25.06.2018թ.

 

Հրավեր No. 006/2018

“Վայրի Բնության և Մշակութային Արժեքների Պահպանման” Հիմնադրամը (FPWC) (Իրավաբանական հասցե՝ Խանջյան 47/1, Երևան 0001, Հայաստան) Գնառաջարկների Ներկայացման Բաց Հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է Հայտատուներին առաջարկներ ներկայացնելու FPWC-ին ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշենի Ջրամատակարարման Համակարգի Բարելավման աշխատանքների կատարման համար:

Ստորև ներկայացվում են Բաց ԳՆՀ-ի պայմանները, իսկ գնման առարկայի տեխնիկական բնութագիրը և ծավալները, ինչպես նաև առանձնահատուկ պայմանները տրված են ստորև։

Կազմակերպիչ` “Վայրի Բնության և Մշակութային Արժեքների Պահպանման” Հիմնադրամ (FPWC)

Կոնտակտային անձ` Մարտին Մարալչյան

Հեռ`    010 555 209

Բջջ՝    098 311 052

Էլ. փոստ` procurement@fpwc.org

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով գնառաջարկ նախահաշվի ձևով
  2. Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հավելվածում նշված ապրանքների համար
  3. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի procurement@fpwc.org հասցեին, Subject դաշտում նշելով Տիգրանաշեն բնակավայրի Ջրամատակարարման Համակարգի Բարելավման աշխատանքների կատարման հարցում
  4. Գնառաջարկները ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան 25․06․2018թ․ ժամը 14:00 (Հայաստանի տեղական ժամանակով):

Ձեռքբերման Բաց Գնառաջարկների Ներկայացման Հարցում

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի․

  1. Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով
  2. Գնառաջարկ

(Տիտղոսաթերթի և Գնառաջարկի ստանդարդ ձևերը տրված են ստորև։)

Մատակարարի ընտրությունը իրականացվում է հիմք ընդունելով Աշխատանքների Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը և տրամադրվող գինը:

Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։

Մատակարարման և Կատարման Այլ Պայմաններ

  • Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի, ինչպես նաև` ներառյալ ԱԱՀ-ը։
  • Աշխատանքների համար վճարումները իրականացվում են Աշխատանքների մատուցումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով:
  • Գնառաջարկը կգնահատվի, և պայմանագիրը կկնքվի լավագույն առաջարկ ներկայացնող  կազմակերպության հետ:
  • Ավելացված արժեքի հարկի ազատված լինելու մասին պատվիրատուի կողմից համապատասխան որոշում կամ տեղեկանք մատակարարին ներկայացնելու դեպքում վերջինս պարտավոր է ծառայությունները մատուցել կամ ապրանքները մատակարարել գնառաջարկում ներկայացված առանց ԱԱՀ գներով:
  • Աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ծավալուն նյութերը կտրամադրվեն պատվիրատուի կողմից։

Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան Առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում Առաջարկներից  լավագույնը կարող է ընդունվել: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Գնառաջարկ Ծավալների Բացատրագիր Տիտղոսաթերթ Տիգրանաշեն BOQ

Comments are closed.