Վերջին Նորություններ
-
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպաման հիմնադրամը ընդունում է հայտեր «Learn, rethink, reflect» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ անտառային ծառայության աջակցությամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 10-ն է։ Մասնակցության չափորոշիչները Ծրագրերը պետք է իրականացվեն Վայոց ձոր մարզում։ Ծրագրին կարող են դիմել թե՛ քաղհասարակական կազմակերպությունները, թե՛ անհատները։ Այլ մարզերում գրանցված քաղհասարակական կազմակերպությունները նույնպես կարող են դիմել, եթե ծրագրի իրականացման վայրը Վայոց ձորի որևէ համայնք/բնակավայր է։ Ծրագրին կարող են դիմել նաև
-
Նովա․ Հայաստանը, հավանաբար, կովկասյան հովազի բազմացող զույգ կունենա
Կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ մինչ այժմ չնկարահանված առանձնյակ է ֆիքսվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկների միջոցով։ 2013թ․-ից սկսած, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 4-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է մեր տեսախցիկների միջոցով: Այս
-
«1treellion» նախաձեռնության և FPWC համատեղ ծառատունկի մասին
«1treellion» նախաձեռնության հետ համագործակցության շրջանակներում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից արդեն իսկ իրականացվել են ծառատնկման աշխատանքներ: «1treellion» նախաձեռնությունն առաջնորդվում է համայնքային զարգացման գաղափարախոսությամբ և նպատակադրված է տրիլիոն ծառ տնկել ամբողջ աշխարհում։ Լիահույս ենք, որ Հայաստանի հետ համագործակցությունը ևս երկարաժամկետ կլինի: «1treellion» նախաձեռնությունը հատկապես բարձր է գնահատել
-
Ամանորը՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում
Թերևս 2020թ․-ը բարդ և փորձություններով լեցուն տարի էր, բայց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խնամքի տակ գտնվող արջերի համար Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ամանորյա տրամադրություն է ստեղծվել։ Կենտրոնում գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից
-
Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1ծառ» բանաձևով
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին արտակարգ օգնություն ցուցաբերելու նպատակով: Նվիրատվությանը մասնակցելու հղում՝ https://www.fpwc.org/donate/ ։ Ծառերն աճեցվելու են FPWC կողմից ստեղծված հատուկ տնկարանում, որտեղ կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգ»