Լրագրողների հավատարմագրում․ «Արևորդի» 8-րդ  փառատոն

Press-accreditation copy 1

«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնը սկսում է փառատոնը լուսաբանել ցանկացող տեղական և միջազգային լրագրողների և լրատվամիջոցների հավատարմագրումը:

Փառատոնը տեղի կունենա հուլիսի 20-22-ը Վայց Ձորի մարզի Վարդահովիտ գյուղում։

Հավատարմագրվել կարող են.
• տպագիր մամուլի լրագրողներ
• ռադիո/հեռուստալրագրողներ
• լուսանկարիչներ և ֆոտոլրագրողներ
• էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներ
• լրատվական ծառայությունների լրագրողներ
• անկախ լրագրողներ, բլոգերներ։

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է.
• Լրացնել հայտը
• կցել մեկ անձնագրային չափի լուսանկար
• լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր` նշելով լրագրողի (անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի կամ լուսանկարչի) անուն ազգանունը, նաև փառատոնի նյութերը հրապարակելու/թողարկելու համաձայնություն

Հավատարմագրված լրագրողն իրավունք է ստանում.
• ստանալ փառատոնի ամբողջ տեղեկատվությունը և օգտվել մամուլի ծառայություններից
• ազատ մուտք բոլոր մամլո ասուլիսներին և լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներին
• հարցազրույցներ փառատոնի մասնակիցների, հյուրերի, ժյուրիի անդամների հետ (նախապես արված պայմանավորվածության համաձայն)

Հավատարմագրման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:

Հավատարմագրման հայտը կարող եք լրացնել այստեղ։ https://sunchild.fpwc.org/accreditation/

Փառատոնն ապահովում է Երևան-Վարդահովիտ-Երևան անվճար երթուղի:
Մամուլի ներկայացուցիչների կեցությունը փառատոնը չի հոգում։

«Արևորդի» 8-րդ  միջազգային բնապահպանական փառատոնն անցկացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում` Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Comments are closed.