Միացի՛ր այս անմոռանալի իրադարձությանը «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում։ Կենդանիների դիմակահանդես-շքերթը ստեղծվել է երեխաների և երիտասարդների ստեղծարարությունը ցուցադրելու համար՝ միաժամանակ տարածելով բնապահպանական կրթությունն ու կայուն զարգացման գաղափարները։ Միջոցառումը կմիավորի մասնակիցների տարբեր դպրոցներից և կրթական հաստատություններից՝ տոնելու կենդանական աշխարհի բազմազանությունն ու բարձրաձայնելու թափոնների վերամշակման և աղբի ծավալների կրճատման կարևորության մասին։
Մասնակցություն
Բոլո՛ր երեխաներին և երիտասարդներին հրավիրում ենք մասնակցելու Կենդանիների դիմակահանդես-շքերթին։ Բաց մի՛ թողեք մեր մոլորակի կենսաբազմազանության տոնը բազմաթիվ ստեղծարար մարդկանց հետ նշելու հնարավորությունը։ Մասնակցել կարող են բոլորը՝ անհատական, դպրոցական խմբով կամ ամբողջ կրթական հաստատությամբ։ Ընդամենը պետք է ընտրել ինչ-որ կենդանու և, օգտագործելով թուղթ, պլաստիկ կամ որևէ այլ թափոնանյութ, ստեղծել սեփական հագուստը։ Լրացրե՛ք հայտադիմումը մինչև սեպտեմբերի 10-ը և ցու՛յց տվեք ձեր իրական գույները։
Մանրամասներ
Դիմակահանդես-շքերթը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։ Այդ օրվա մեծ շքերթը նպատակ ունի ցույց տալ մեր ստեղծարար երևակայությունը։ Մասնակիցներն իրենց դիմակահանդեսի հագուստով կքայլեն, կշփվեն մյուս մասնակիցների և ականատես մարդկանց հետ։ Անհամբե՛ր սպասում ենք ձեր գաղափարների կյանքի կոչմանը։
Մրցութային մաս
Սա միայն շքերթ չէ, այլ նաև մրցույթ։ Մեր ժյուրին կընտրի լավագույն երեք խմբերին՝ հաշվի առնելով նրանց ստեղծարարությունը, յուրօրինակությունը և դիզայնում թափոնների կիրառումը։ Հաղթողները կստանան ոգևորող մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցները՝ միջոցառմանը մասնակցության սերտիֆիկատներ։
Տե՛ս, թե տարիներ առաջ ի՛նչ գունավոր է եղել Կենդանիների դիմակահանդես-շքերթը․
Հարցերի դեպքում գրեք մեր էլ․ հասցեին՝ info@fpwc.org