Ապրիլի 17. բարեգործական երեկո ի աջակցություն Հայաստանում 1-ին ներառական խաղահրապարակի

Ապրիլի 17-ին Վայրի բնության և մշակութայինPlayground-Fundraising արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի բարեգործական երեկո՝ ի աջակցություն Հայաստանում 1-ին ներառական խաղահրապարակի կառուցման: Խաղահրապարակը, որ կկառուցվի Երևանի կենդանաբանական այգում, կոչված է բացառիկ սոցիալական հարթակ դառնալ հաշմանդամություն ունեցող հազարավոր երեխաների համար:

Բարեգործական երեկոյի ծրագիրը կներառի ընթրիք, կենդանի երաժշտություն, ներառական պարային և թատերական համարներ Փոքր թատրոնի և Ունիսոն ՀԿ նախագծի՝ «Փարոս» երգչախմբի մասնակցությամբ:

Տոմսեր կարելի է ձեռք բերել՝ գրելով zoofriends@yerevanzoo.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 093 179 023 հեռախոսահամարին մինչև ապրիլի 15-ը:

Comments are closed.