Արջի քոթոթների փրկարարական առաքելություն Լոռիում






Մայիսի 4-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ահազանգ ստացավ ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի կողմից՝ Լոռվա մարզում գտնված երկու արջի քոթոթներին փրկելու կոչով: Հիմնադրամն անմիջապես արձագանքեց կոչին և արագ արձագանքման թիմն ուղևորվեց Լոռու մարզ:

Քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան):

Հիմնադրամը կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:

Comments are closed.