Մորին Ժիլման. «Հայտնագործություններ, անակնկալներ և հրաշալի առաքելություն»




Կամավորելու իմ ցանկությունն առաջին հերթին ինձ ներշնչող դաշտում օգտակար լինելու և դա իմ հարմարավետության գոտուց դուրս՝ արտերկրում անելու մղումն էր:

Իմ փորձառությունը Հայաստանում նշանավորվեց հայտնագործություններով, անակնկալներով, զարմանքով, բայց, ամենից վեր՝ հրաշալի առաքելությամբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում կամավորելն ինձ համար լավագույն ձևն էր՝ նպաստելու մի բանի, որ բոլորիս է վերաբերում:

Տեսակների պահպանություն, բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության բարձրացում և վերաբերմունքի փոփոխություն, կենսաբազմազանության հարստացում. սրանք Հիմնադրամի աշխատանքի հիմքում ընկած արժեքներն են, որոնք ներշնչեցին ինձ վեց ամիսների և անթիվ նախագծերում ներգրավվածությանս ընթացքում:

Շրջապատված իրենց գործի գիտակ նվիրյալների հրաշալի թիմով՝ ես կարողացա հաջողությամբ հաղթահարել մի շարք մարտահրավերներ. մասնակցել «Արևորդի» 6-6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի կազմակերպմանը, ապահովել դրանում ֆրանսիական ֆիլմերի մասնակցությունը, կազմակերպել կայուն զարգացմանը նվիրված ֆոտոցուցահանդես, աջակցել էկո-զբոսաշրջության նախագծին, ներկայացնել Հիմնադրամի նախագծերը Հայ-ֆրանսիական համաժողովին և բնապահպանական խնդիրներ քննարկել անմիջականորեն քաղաքական գործիչների հետ: Եվ երբեմն, մի քանի օրով, անտառապահ դառնալ սքանչելի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:

Ես շնորհակալ եմ ճակատագրին՝ զարմանալի երկիր Հայաստանը բացահայտելու համար և հազար անգամ շնորհակալ եմ FPWC-ին՝ իմ ներշնչանքի, իրենց հետ աշխատելու անգնահատելի հնարավորության համար:

Comments are closed.