«Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմադրամը (FPWC) և Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) սիրով հրավիրում են «Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոնին։

Փառատոնի նպատակը գյուղական զբուսաշրջության զարգացումն է, համայնքի տնտեսական զարգացումը և գյուղաբնակների համար եկամտի լրացուցիչ աղբյուր ստեղծելը։

Փառատոնը տեղի կունենա Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Փառատոնի մուտքն անվճար է։ Գործելու է Երևան-Ուրցաձոր-Երևան անվճար երթուղի։ Հնարավոր է մասնակցել փառատոնին նաև գիշերակացով սարերում, վրանների տակ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ

Օրակարգ

Հուլիսի 14
14։00 – Մեկնում Երևանից
15։30 – Ժամանում Ուրցաձոր
15։50 – Բացման պաշտոնական արարողություն
16։00 – 20։00 – Գյուղմթերքի տոնավաճառ
16։00 – 20։30 – Այցելություն գյուղացիների տներ, բերքահավաք, լավաշի պատրաստում թոնրում, օղու թորում, ձիավարություն, պիկնիկ, սլեքլայն, խաղեր գյուղի երեխաների հետ, կավագործության և խաչքարագործության աշխատարան
18։00 – 20։00 – Ֆուտբոլի ԱԱ2018 երրորդ տեղի խաղի բացօթյա ցուցադրություն
20։15 – Բացօթյա համերգ․ Adana Project
21։30 – Դեպի վրանային ճամբար
22։00 – Դեպի Երևան (ովքեր չեն մասնակցելու գիշերակացին)
22։30 – Ժամանում վրանային ճամբար
23։00 – 24:00 – Երաժշտություն Kook-ի կատարմամբ

Հուլիսի 15
08։00 – 10։00 – Առավոտյան յոգա, քայլարշավ, սլեքլայն
10:00 – 11։00 – Ժամանակ նախաճաշի համար
11։00 – Դեպի Ուրցաձոր
12։00 – Դեպի Երևան

Ուղևորափոխադրում

Երևան-Ուրցաձոր-Երևան անվճար ավտոբուսները կշարժվեն Երևանի Հանրապետության հրապարակից՝ 14։00, վերադարձը՝ 22։00։

Երևան-Ուրցաձոր-Երևան փոխադրումն անվճար է։

Մեր ածխածնային ոտնահետքը կրճատելու նպատակով առաջարկում ենք մեքենա «կիսելու» (carpool) գաղափարը։ Եթե փառատոնին պատրաստվում եք գալ ձեր սեփական մեքենայով և եթե մեքենայում ազատ տեղ ունեք՝ ապա 14։00 եկեք Հանրապետության հրապարակ և ձեզ հետ վերցրեք ևս մեկ/մի քանի հոգու։

Ուրցաձորում շրջելու համար հասանելի կլինի հեծանվի վարձակալություն։

Կեցություն

Գիշերակացին մասնակցողները կարող են տեղում վարձակալել վրաններ ու քնապարկեր․

Վրան՝ 2 տեղ – 3000 դրամ
Վրան՝ 3 տեղ – 4000 դրամ
Վրան՝ 4 տեղ – 5000 դրամ
Քնապարկ – 1000 դրամ
Սեփական վրանի և քնապարկի առակայության դեպքում՝ մասնակցության վճար 1000 դրամ

Սնունդ

Ուրցաձորի բնակիչների տները կվերածվեն փոքրիկ հյուրընկալ ճաշասրահների ու սրճարանների։ Փառատոնի բոլոր մասնակիցները կարող են շրջել գյուղում և քարտեզների միջոցով գտնել տները, որտեղ կարող են ճաշել․

Գյուղական ճաշ – 2500 – 3500 դրամ

Սուրճ/թեյ և գյուղական աղանդեր – 1500 դրամ

Բացի այդ, կլինի գյուղմթերքի և գյուղական տարբեր ուտեստների վաճառք

Ուրցաձոր գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Տարածքը հայտնի է իր կենսաբազմազանությամբ։ Գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Խոսրովի անտառ պետական արգելոցը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը մասնավոր կառավարվող բնապահպանական միակ տարածքն է Հարավային Կովկասում։

Վրանային ճամբարը կլինի CWR-ի երկրորդ անտառակայանի տարածքում՝ գետի ափին, որտեղ նախկինում Ուրցաձորի բնակիչները նշում էին Ծաղկազարդը։

Փառատոնն անցկացվում է Եվրոպական միության (EU) կողմից ֆինանսավորվող «Աղքատության կրճատումը Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +37477) 38 20 88, +37477) 00 94 60

Comments are closed.