«Օսկար» մրցանակակիր դերասան, բնապահպան-ակտիվիստ և ՄԱԿ-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեոնարդո Դի Կապրիոյի ու «Օսկար» մրցանակակիր կինոռեժիսոր Ֆիշեր Սթիվենսի կողմից նկարահանված «Ջրհեղեղից առաջ» ֆիլմը ազատ մուտքով ցուցադրվել է փետրվարին Երևանում՝ ԼՈՖԹ, ԲՅՈՒՐՈ և ԷՕՆ կենտրոններում, յուրաքանչյուր վայրում չորս անգամ:
Ֆիլմը մանրամասն ներկայացնում է աշխարհի շուրջ տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները, ինչպես նաև այն քայլերը, որոնք մենք որպես հասարակություն և անհատներ կարող ենք անել կանխարգելելու այդ աղետալի կործանումները։
Ֆիլմի ցուցադրությունները իրականացվել են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներaում, ԵՄ ֆինանսավորմամբ։