2018 թ․ սեպտեմբերի 22-ին HSBC Բանկ Հայաստանի աշխատակիցներից 20 կամավոր այցելեցին Տիգրանաշեն համայնք՝ հանդիպելու տեղի բնակչության հետ և ուսումնասիրելու նրանց կարիքներն ու խնդիրները ջրի մատակարարման բացակայության հետ կապված։ Դրան հաջորդեց այցը դեպի Վեդի գետ, որտեղ երկու աղտոտված տարածք աղբահանվեց, տեղադրեցինք ցուցանակներ՝ հետագա աղտոտումը կանխելու համար։ Գետափի մաքրմանը միացան Ուրցաձոր համայնքից 10 կամավոր։ Մեզ հաջողվեց մաքրել երկու տարածք։ Գետափը մաքրելուց հետո կամավորները այցելեցին Կովկասյան բազմազանության ապաստարան, որտեղ մասնակցեցին «Ecovillage Design Cards․ խաղալով կայունությամբ» աշխատարանին, որի ընթացքում HSBC-ի կամավորները ծանոթացան էկոգյուղի կոնցեպտին և վերլուծեցին սեփական աշխատանքային համայնքը կայունության տեսակետից։
Կամավորական նախաձեռնությունը կազմակերպվել էր «Խմելու ջուր Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագրի շրջանակներում, որի ֆինանսական աջակցությունը տրամադրում է HSBC Water Programme-ը, իրականացնում՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Ծրագրի նպատակն է ապահովել մաքուր ջրի մատակարարմամբ Տիգրանաշենի բոլոր տները։