2019թ․ապրիլ ամսվա ընթացքում Ճամբարակի, Թթուջրի, Խնձորուտի և Ագարակաձորի դպրոցահասակների և էկո-ակումբներում ուսանող երեխաների համար ցուցադրվեցին «Գորշ Արջի երազանքը» ինտերակտիվ–ուսուցողական ներկայացումները՝ բեմադրված Փոփոխությունների թատրոնի կողմից
Ցուցադրությունների նպատակն էր դպրոցահասակներին ինտերակտիվ խաղ – բեմադրության միջոցով ներկայացնել ՀՀ տարածքում վայրի կենդանիներին և, մասնավորապես՝ գորշ արջերին անազատության մեջ ապօրինաբար պահելու խնդիրները, բացատրել մարդ – վայրի բնություն կապը, կենդանիների բարեկեցության, բնության մեջ ապրելու կարևորությունը, վերհանել և քննարկել առկա օրենսդրական խնդիրներն ու գտնել համատեղ լուծումներ։
Ինտերակտիվ բեմադրություններին անմիջական մասնակցություն ունեցան ավելի քան 500 դպրոցահասակ երեխաներ ՝ ՀՀ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի համայնքներից: Նրանցից շուրջ 100-ն ուսանում են 4 էկո-ակումբներում, որտեղ դասավանդվում են ՀՀ բնության, կենդանական աշխարհի պահպանման և էկոլոգիական նշանակություն ունեցող մի շարք այլ առարկաներ: Էկո-ակումբների հիմնական նպատակը նոր սերնդի համար էկոլոգիական կրթություն ապահովումն է, իրավագիտակից, պահանջատեր և բնասեր փոքրահասակներին ՀՀ էկոլոգիական խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու միջոցով։
Նախագիծն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժըն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ։