Բիզնես դասընթացներ տուրիզմի արժեշղթայի դերակատարների համար Վայոց Ձորում



Վայոց ձորում տուրիզմի արժեշղթայի ուժեղացմանը, շղթայում ավելի մեծ արժեքի ստեղծմանը նպաստելու նպատակով նոյեմբեր ամսին Խնձորուտ համայնքում իրականացվել են եռօրյա դասընթացներ՝ «Բիզնես պլանավորում և ֆինանսական մենեջմենթ», ինչպես նաև եռօրյա դասընթացներ՝ «Հյուրատնային բիզնեսի կառավարում և մարքեթինգ» թեմաներով։ Դասընթացներին մասնակցել են ընդհանուր առմամբ 32  անհատներ՝ Խնձորուտ, Ագարակաձոր, Նոր Ազնաբերդ, Արտավան, Վայք, Գոմք, Զառիթափ համայնքներից, ովքեր որ ներգրավված են կամ ցանկանում են ներգրավվել տուրիզմի ճյուղում։

Դասընթացները իրականացվել են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներaում,  ԵՄ ֆինանսավորմամբ և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։ Դասընթացները անցկացվել են «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից։

Comments are closed.