«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ընդունում է հայտեր

fest-verjnakan

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ուրախ է հայտարարել 2016թ-ի կինոփառատոնի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։

Փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 14-ը Երևանում։

«Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումներին։

Փառատոնը կարևորում է երիտասարդ սերնդի մասնակցությունը և այդ նպատակով երեխաների համար կիրականացվեն ցուցահանդեսներ և բնապահպանական միջոցառումներ։

Ընդունելության հայտադիմումներ կարող են ներկայացվել այն ֆիլմերի համար, որոնք լուսաբանում են բնապահպանական խնդիրներն ու նվիրված են բնությանը (վայրի բնությանը, կայուն ռեսուրսների կառավարմանը, քաղաքային բնապահպանությանը, էկոլոգիային ու կայուն զարգացմանը, գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը, առողջապահությանը, կրթությանը և այլն)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։

Այս տարի մենք ունենք մրցութային երեք բաժին․

1․«Վայրի բնության ֆիլմերի» միջազգային մրցույթ
Ծրագիրը նվիրված է հանրային իրազեկվածության բարձրացմանն ու վայրի բնության և դրա բնական միջավայրի «տնտեսվարությանը», ինչպես նաև մեդիայի նորարարական գործիքների կիրառման միջոցով գիտական հրաշքների արժևորմանը։

1. «Բնապահպանական ֆիլմերի» միջազգային մրցույթ
Խրախուսվում են այն ֆիլմերի հայտադիմումները, որոնք լուսաբանում են արդի բնապահպանական խնդիրների ամենաթեժ թեմաները։

2. «Երիտասարդական և մանկապատանեկան ֆիլմերի» ծրագիր
Երիտասարդները պետք է ներգրավված լինեն բնապահպանական հարցերի շուրջ միջազգային հետազոտություններին։ Հենց այդ պատճառով էլ մեր հատուկ ծրագիրը նվիրված է բնապահպանական և վայրի բնության թեմաների վերաբերյալ ամբողջ աշխարհի երեխաների և երիտասարդների կողմից ստեղծված և արտադրված ֆիլմերին և անիմացիաներին։

Հիմնական մրցութային բաժիններից զատ Փառատոնը ներկայացնելու է նաև «Տեղեկատվական ծրագիր»։ Ծրագիրը ներառելու է նախքան 2014 թվականի դեկտեմբերն արտադրված և կարևոր բնապահպանական թեմաներ բարձրաձայնող ամենաստեղծարար և իրազեկող ֆիլմերը։

Մանրամասներին ծանոթանալու, հայտադիմումը բեռնելու կամ առցանց լրացնելու համար կարող եք այցելել sunchild.fpwc.org կայքէջի։

Comments are closed.