«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոն. կամավորների հայտերի ընդունում

Բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է կամավորների հայտերի ընդունում «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար։

Փառատոնը տեղի կունենա 2018թ. հուլիսի 20-22-ը Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում:

Ո՞ւմ ենք փնտրում

Պատասխանատու և եռանդուն բնասերների՝ առանց տարիքային սահմանափակման:

Ի՞նչ ենք առաջարկում

Վառ, հետաքրքիր ու հանրաշահ աշխատանք՝ հրաշալի թիմում:

Դիմել կարող են բոլոր հետաքրքրված թեկնածուները՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչև 2018թ-ի հունիսի 3-ը, 24:00, (GMT+4):

Նախընտրական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մինչև հունիսի 13-ը:

Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2018-ի հունիսի 15-ին:

Կազմակերպչական աշխատանքներում ներգրավվել ցանկացող կամավորների համար կամավորական աշխատանքները կմեկնարկեն հունիսի 18-ից։

Աշխատանքների ավարտին բոլոր կամավորները կստանան «Արևորդի» փառատոնին իրենց մասնակցությունը փաստող նամակ-հավաստագրեր:

Խնդրում ենք լրացնել հայտը։

Փառատոնի մասին: sunchild.fpwc.org

«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոն իրականացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Comments are closed.