• carnivalll

    Կենդանիների դիմակահանդես-շքերթ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում

    Միացի՛ր այս անմոռանալի իրադարձությանը «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում։ Կենդանիների դիմակահանդես-շքերթը ստեղծվել է երեխաների և երիտասարդների ստեղծարարությունը ցուցադրելու համար՝ միաժամանակ տարածելով բնապահպանական կրթությունն ու կայուն զարգացման գաղափարները։ Միջոցառումը կմիավորի մասնակիցների տարբեր դպրոցներից և կրթական հաստատություններից՝ տոնելու կենդանական աշխարհի բազմազանությունն ու բարձրաձայնելու թափոնների վերամշակման և աղբի ծավալների կրճատման կարևորության մասին։ Մասնակցություն Բոլո՛ր երեխաներին և երիտասարդներին հրավիրում ենք մասնակցելու Կենդանիների դիմակահանդես-շքերթին։ […]

    Continue reading
  • DESIGNER OPPORTUNITY (1)

    Ներկայացրո՛ւ դիզայնի գաղափար «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկայացնել դիզայնի նախագծային առաջարկներ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար: «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ից 18-ը, որի շրջանակներում կցուցադրի ավելի քան 40 նոր և լավագույն բնապահպանական ֆիլմերը ամբողջ աշխարհից։ Ապրելով մի մոլորակի վրա, որն անընդհատ առճակատվում է […]

    Continue reading
  • 1 (1)

    US Forest Service-ի ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

    ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝  գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։ Այցի գլխավոր նպատակն էր քննարկել Հայաստանում վայրի բնության և անտառային հրդեհների խնդիրներն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված հեռանկարները։ ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ հիմնադրամը 2020 թվականից իրականացնում […]

    Continue reading
  • 1 (1)

    Խոսրովի արգելոցում անտառային հրդեհների մարմանն առնչվող ուսումնավարժություն կազմակերպվեց

    Խոսրովի արգելոցում կազմակերպվեց «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը։ Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը: Ուսումնավարժությանը մասնակցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Խոսրովի […]

    Continue reading
  • 07290607

    ԱԻՆ-ը և FPWC-ն համագործակցության հուշագիր են կնքել

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ի դեմս նախարար՝ Արմեն Փամբուխչյանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ի դեմս հիմնադիր՝ Ռուբեն Խաչատրյանի համագործակցության հուշագիր կնքեցին։ Հուշագրի կնքումը տեղի ունեցավ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդգծեց՝ այս փոխօգնության հուշագրով պետությունն […]

    Continue reading
  • Дизайн без названия

    FPWC-ի ռեյնջերների թիմն արժանացել է IUCN-ի International Ranger Awards-ի

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռեյնջերների (անտառապահների) թիմն արժանացել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) 2022 թվականի WCPA International Ranger Awards-ի։ FPWC-ն ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում առաջին կազմակերպությունն է, որն արժանանում է նման բարձր ու հեղինակավոր մրցանակի։ Մրցանակի մասին հայտարարվել է այս պահին տեղի ունեցող Աֆրիկայի պահպանվող տարածքներին նվիրված կոնգրեսի ժամանակ։ […]

    Continue reading
  • 1 (3)

    FPWC-ն վայրի կենդանիների փրկության մասշտաբային ծրագիր իրականացրեց Արցախում

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է փրկարարարական ծրագրերի իրականացումը։ Երջանկահիշատակ գործարար Լևոն Հայրապետյանի դստեր` Զարուհի Հայրապետյանի հրավերով՝ վայրի կենդանիների տեղափոխման ծրագիր է իրականացվել Արցախում։ Մասնավորապես, հիմնադրամը վեց արջերի տեղափոխեց Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվեց Երևանի կենդանաբանական այգուն։ Միջոցառումը իրականացվեց Արցախի Վանք գյուղի հարևանությամբ Հայրապետյաններին պատկանող […]

    Continue reading
  • SUNCHILDPOST-2

    «Արևորդի» փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 14-18-ը

    «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հայտարարում է այս տարվա կինոփառատոնի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 14-18-ը Երևանում։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է 2007 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ «Արևորդի» փառատոնը նպատակ ունի բարձրացնելու բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանելու Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի […]

    Continue reading
  • 1 (2)

    World Land Trust կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

    Բրիտանական World Land Trust կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝  գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ գործնկերները շրջել են ապաստարանում, այցելել ծառատունկ իրականացված տարածքներ, ինչպես նաև ծանոթացել արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք  այլ ծրագրերին։ […]

    Continue reading
  • 1

    Միջազգային կազմակերպությունները Հայաստանին կաջակցեն բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու հարցում

    Բելգիայի Մեխելեն քաղաքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ԱրԱվես (ArAves) բնապահպանական կազմակերպության, BirdLife International-ի (Բիրդլայֆ միջազգային կազմակերպություն) և Natuurpunt (Նատուրպունտ կազմակերպություն) միջև։ Համագործակցության քառակողմ հուշագրի շրջանակում կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել առավելագույնս աջակցելու Հիմնադրամին և ԱրԱվեսին իրենց բնապահպանական գործունեությունում։ «Ուրախ ենք, որ հայաստանյան և միջազգային կառույցների միջև ստորագրվել է […]

    Continue reading