-
Զանգակն ու Բամբակը վերադարձվեցին վայրի բնություն
Զանգակն ու Բամբակը՝ Լոռիից փրկված արջի երկու քոթոթներն, օրեր առաջ վերադարձվեցին վայրի բնություն։ Մեր GPS ռադիոընդունիչները ցույց են տալիս, որ բաց թողնելուց 5 օր անց քոթոթները դեռ տարածքում են և ամբողջովին անվտանգ։ Զանգակն ու Բամբակն այժմ բավարար հասուն են՝ վայրի բնության մեջ գոյատևելու համար: Ադապտացիոն փուլերն անցնելուց ու անհրաժեշտ բոլոր «քննություները» բարեհաջող հանձնելուց հետո նրանք […]
Continue reading -
«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոն. կամավորների հայտերի ընդունում
Բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է կամավորների հայտերի ընդունում «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար։ Փառատոնը տեղի կունենա 2018թ. հուլիսի 20-22-ը Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում: Ո՞ւմ ենք փնտրում Պատասխանատու և եռանդուն բնասերների՝ առանց տարիքային սահմանափակման: Ի՞նչ ենք առաջարկում Վառ, հետաքրքիր ու հանրաշահ աշխատանք՝ հրաշալի թիմում: Դիմել կարող […]
Continue reading -
2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ
Մայիսի 17-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ։ 2016թ-ից սկսած FPWC-ն իր միջազգային գործընկեր Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության հետ իրականացնում է Արջերի փրկման լայնածավալ ծրագիր ՀՀ-ում: Հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ տարածքում անազատության մեջ պահվում է շուրջ 80 […]
Continue reading -
«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում է Ձեզ մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 09:00-18:00 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված […]
Continue reading -
Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ապրիլի 16-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ հանձնեց աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։ Ապրիլի սկզբին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Գյումրիի փողոցներում վզնոցով արջի քոթոթ էր շրջում: Հետագայում պարզվել էր, որ քոթոթը վերցվել է վայրի բնությունից, դեպքի առիթով պատկան մարմինները համապատասխան վարույթ էին […]
Continue reading -
Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հերթական ծրագիրն իրականացվեց Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվեց արևային ջրատաքացուցիչ։ Մարտի 7-ին, համակարգի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ […]
Continue reading -
Արևային ջրատաքացուցիչ՝ գազի և փայտի վառարանների փոխարեն
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ակտիվ գործակցությամբ շարունակում են բնապահպանական այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս արձանագրել նաև տնտեսական արդյունավետ ցուցանիշ: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ամփոփվեց հերթական ծրագրի արդյունքները: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի՝ «Հեքիաթ» թիվ 2 մանկապարտեզում, տեղադրվեց արևային ջրատաքացուցիչ։ Դա թույլ կտա մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել առավել հանգիստ և […]
Continue reading -
Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի տեղակայումը։ Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, այս անգամ լուսավորվեցին Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850մ երկարությամբ տարածք: Տեղակայվեց 52 LED լուսարձակ: Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայմաններից է: էներգախնայող տեխնոլոգիաների […]
Continue reading -
Հայաստանում բացվեց Վայրի կենդանիների փրկարար առաջին կենտրոնը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնն ունի նոր առաքելություն. Գյումրիի կենդանաբանական այգու առյուծների փրկության ծրագրից հետո, իրականացնել Կարմիր գրքում գրանցված՝ գորշ արջերի փրկության ծրագիրը ։ Ավելի քան 1 հա տարածք զբաղեցնող կենտրոնին կից կառուցվել է օժանդակ […]
Continue reading -
Ավելի քան 50 ընտանիք՝ «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառում
Ավելի քան 50 ընտանիքներ ցուցահանդես-վաճառքի հանեցին իրենց մաքուր, «արդար», համեղ գյուղական մթերքն ու տնայնագործական արտադրանքը։ Դեկտեմբերի 9-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայանքում տեղի ունեցավ «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառը: Իրենց արտադրած մթերքը ցուցահանդես-վաճառքի հանեցին Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները։ Միջոցառման նպատակը Նոր տարվա և Ծննդյան տոներին ընդառաջ Ուրցաձոր ժամանած Երևանի բնակիչներին […]
Continue reading