-
ԿԿԱ տնկադաշտը համալրվեց մի քանի հարյուր տնկիով
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, անտառների և ծառերի միջազգային օրվա շրջանակում, մարտի 24-ին, ծառատունկ իրականացրեցին Ուրցաձորում։ Գործընկեր կառույցների աշխատակիցների ջանքերով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) հիմնական տնկադաշտը համալրվեց ծիրանենու և սալորենու մի քանի հարյուր տնկիով։ ԿԿԱ տնկարանային տնտեսությունը հիմնվել է Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և […]
Continue reading -
Մոզրով գյուղն արդեն տրակտոր ունի
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել Վայոց Ձորի Մոզրով գյուղին: Գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կողմերը գյուղին նվիրեցին 2016թ.-ի գործարանային արտադրության՝ թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր: Ակնկալվող գյուղտեխնիկան տրամադրվեց համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում: Չնայած խիստ անհրաժեշտությանը, Մոզրովի բնակիչները տրակտոր երբեք չեն ունեցել. գյուղացիներն օգտագործել են հարևան գյուղերինը, ինչը […]
Continue reading -
Բնապահպանության և համայնքային զարգացման խաչմերուկում․ քննարկում ԿԿԱ-ում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մարտի 4-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) նախաձեռնել էր «Մասնավոր պահպանվող տարածքների ստեղծման առավելությունները շահառու համայնքների համար» աշխատաժողով։ Հանդիպմանը ներկա էին Արարատի և Վայոց ձորի մարզերի համայնքների ղեկավարներ։ FPWC գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչյանը ներկայացրեց «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը, որի նպատակը համայնքային զարգացումն է՝ շրջակա միջավայրի պահպանության և էներգախնայողության բարձրացման […]
Continue reading -
Մոսեսգեղի մանկապարտեզում տեղադրվեց արևային ջրատաքացուցիչ
Հայաստանի սահմանամերձ և սահմանապահ գյուղերը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մշտական ուշադրության կենտրոնում են։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագիծը թույլ է տալիս էականորեն նվազեցնել գյուղի և բնակիչների կոմունալ ծախսերը և ակտիվացնել համայնքային կյանքը։ Նախագծի շահառուներից է Մոսեսգեղ համայնքը. սահմանամերձ գյուղի մանկապարտեզում առաջին անգամ գործարկվեց արևային ջրատաքացուցիչ համակարգ: […]
Continue reading -
Գայլերի ուսումնասիրություն ԿԿԱ-ում
Կանադայի Ջասպեր ազգային այգու էկոլոգիական ուսումնասիրությունների մասնագետ Սաակե Հազենբերգը FPWC-ի հրավերով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) անցկացրեց գայլերի թվաքանակի, տեղաբաշխման և հարակից խնդիրների ուսումնասիրություն։ Ուսումնասիրության նպատակն էր պարզել գայլերի խմբերի տեղաշարժը, ուղղությունը, բնադրավայրերից դուրս գալու և մարդկային բնակավայրերին մոտենալու պատճառները։ 2011թ-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության […]
Continue reading -
25 բուսակներ վերատնկվեցին փորձադաշտում
2016-ի տարեվերջին առանձնացվեցին 25 բուսակներ, որոնք վերատնկվեցին բույսի աճին անհրաժեշտ պայմաններով ապահովված փորձադաշտում։ Դրանք կծառայեն որպես ստուգիչ անտառվերականգնման հիմնական վայրում տնկված 124 բուսակներին։ Եվս 132-ի վերատնկման ունակությունը կստուգվի շուտով։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) 2016-ին հիմնված տնկարանային տնտեսությունը հանգուցային օղակ է բույս-սերմ-բույս կենսացիկլում, որն ամբողջացնում է անտառվերականգնման աշխատանքները։ Ջերմոցի արդյունավետությունը հնարավոր եղավ գնահատել միայն նախորդ տարեվերջին՝ […]
Continue reading -
Սահմանամերձ Խնձորուտ գյուղն ամբողջությամբ լուսավորվել է
Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղը սահմանակից է Նախիջևանին: Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո այստեղ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Տեղում փորձել են լուծել խնդիրը և համայնքային միջոցներով լուսավորել են մի քանի փողոց, սակայն արդյունքը գոհացուցիչ չի եղել. սպառվել է սպասվածից ավելի շատ էլեկտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Լուսարձակների մեծ մասն էլ շարքից դուրս է եկել՝ […]
Continue reading -
Բնապահպանական պայքար՝ գույների լեզվով
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփեցին Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքները։ Այս անգամ մրցույթին ներկայացված էր ավելի քան 600 նկար։ Հայաստանի և սփյուռքի 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ դրանց միջոցով պատկերել էին բնության և շրջակա միջավայրի մասին իրենց մտորումները: Հայտարարված 3 անվանակարգում մրցանակ ստացավ 12 պատանի: Ամենամյա, գունեղ Համահայկական նկարչական […]
Continue reading -
Շուրջօրյա ջրամատակարարում՝ Գնիշիկ գյուղում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 14-ին, Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվեց 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ, բաժանարար հանգույցներ և ճնշման կարգավորիչներ։ Արդյունքում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Եթե նախկինում ջուրը հասանելի էր բնակչության միայն 30 տոկոսին, ընդ որում՝ շաբաթական 2-3 օր, երկուական […]
Continue reading -
Սահմանապահ Չինարիում գործարկվել է ոռոգման նոր համակարգ
Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Տավուշի մարզի Չինարի գյուղում, դեկտեմբերի 8-ին, շահագործմամ հանձնվեց ոռոգման նոր համակարգ՝ գետային ոռոգման ջրընդունիչ և 650մ երկարությամբ ջրագիծ։ Ընթացիկ տարում սա Չինարիում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ իրականացված երկրորդ ծրագիրն է: Կողմերի համագործակցության արդյունքում, գարնանը գյուղում խմելու ջրի նորակառույց համակարգ էր շահագործվել. […]
Continue reading