• DSCN0351

    Կենսաբազմազանության պահպանման նոր հեռանկարներ

    Հունիսի 8-11-ը տեղի ունեցավ «Մասնավոր պահպանվող տարածքների առավելությունները համայնքային զարգացման և կենսաբազմազանության պահպանման համար» թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպում։ Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Իրանի, Վրաստանի, Ղազախստանի գործընկեր կառույցներից և ԲՊՄՄ-Ի Նիդերլանդների ազգային կոմիտեից (IUCN NL): Հանդիպման նպատակն էր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման խնդիրները և կարևորել թիրախային համայնքների անմիջական մասնակցությունն այդ գործընթացին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան […]

    Continue reading
  • DSC_0015

    Արևորդիները կպատմեն «Պատմություններ հանուն կայուն աշխարհի»

        Հունիսին մեկնարկեց «Պատմություններ հանուն կայուն աշխարհի» դասընթացների շարքը, որին մասնակցում են ավելի քան 100 պատանիներ Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Վայոց ձորի մարզի Արփի համայնքներից։ Բնապահպանական լուսանկարչություն, հանրային լրագրություն և սոցիալական մեդիա ներառող դասընթացաշարին մասնակցում են 12-14 տարեկան պատանիներ։ 3 համայնքների նորաբաց «Արևորդի» էկո-ակումբներում ամենշաբաթյա դասընթացները տեսական են և գործնական։ Ինտերակտիվ դասընթացների ընթացքում […]

    Continue reading
  • 13119776_631004473725089_6031717131165839282_o-1024x681

    Պաշտոնապես բացվեց վայրի կենդանիների փրկարար կենտրոնը

    Մայիսի 6-ին պաշտոնապես բացվեց վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Փրկարար կենտրոնի թիրախում են լինելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկային միջամտությամբ վայրի բնությանը հասցված վնասը, անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող կենդանիները, դրանց հանդեպ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը: Վայրի բնության մեջ կամ […]

    Continue reading
  • P1420786

    Նոր տնկարանային տնտեսություն՝ անտառվերականգնման նպատակով

    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ)  անտառվերականգնման վերջին նախաձեռնությունը՝  տնկարանային տնտեսությունը, հիմնվել է 2016 թվականի փետրվարին։ Այն ծառայում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմանը։ Փակ արմատային համակարգով տնկիների արտադրությունը համարվում է բարձրորակ տնկանյութի արտադրության հիմնական մեթոդ։ Այս տեխնոլոգիայով արդեն ցանվել են ավելի քան 5000 հատ նշենու, խնձորենու, բալենու, սալորենու, տանձենու ու գերիմաստիի սերմեր: Տնկարանային տնտեսությանը զուգահեռ փորձեր […]

    Continue reading
  • DSC_0445

    Ձեռակերտ թուղթ, հերբարիում և կենսահումուս. երկրորդ կյանք՝ խոնարհված ծաղիկներին

    Այս տարի առաջին անգամ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկների մի մասը հերբարիումներ կազմեցին: Խոնարհված ծաղիկները կչորացվեն՝ ամբողջապես պահպանելով գունային երանգները և տեսքը: Տասնամյակներ շարունակ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկները տեղափոխվում էին աղբատեղի: «Ծաղկահավաք»-ի գաղափարը հատուկ խորհուրդ ունեցող այդ ծաղիկներին երկրորդ կյանք նվիրելն էր: Ու այնքան համահունչ էր տասնյակ հազարավոր […]

    Continue reading
  • DSCN7809

    «Երկրի օր»-ը՝ թումոցիների հետ

    Ապրիլի 22-ը ԹՈՒՄՈյի օրացույցում էլ էր կանաչով նշված. Երկրի օրն էր, հեծանիվներով հյուրեր ունեին ու նաև հեծանվային երթ էր նախատեսված: «Արևորդի» հ/կ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրին «Կանաչ շարժունակություն» նախագիծը: «Կանաչ շարժունակություն»-ը  ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից: Թումոցիները երկու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր դիտեցին՝ «CO2»-ն […]

    Continue reading
  • Paruyr Sevak.mp4_snapshot_00.16_[2016.04.23_12.22.26]

    Ջրամատակարարման նոր համակարգ՝ Պարույր Սևակ համայնքում

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավարտել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական համատեղ ծրագիրը: Արարատ մարզի Պարույր Սևակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարման համակարգով: Գյուղում կառուցվել է 1850մ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են ջրաչափական հանգույցներ: Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Պարույր Սևակ […]

    Continue reading
  • DSCN7625

    Կանաչ շարժունակություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

    Ապրիլի 21-ին՝ Երկրի միջազգային օրվան ընդառաջ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ «Արևորդի» հ/կ-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկայացրին «Կանաչ շարժունակություն» (“Green Mobility”) նախագիծը: «Կանաչ շարժունակությունը» ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից: Հանդիպում-դասընթացի ժամանակ ներկայացվեց ջերմոցային էֆեկտը, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակական տվյալները, հանածո վառելիքով աշխատող փոխադրամիջոցներից արտանետվող նյութերի վնասակարությունը: Ամեն տարի […]

    Continue reading
  • IMG_0645

    ԿԿԱ-ում կստեղծվի անտառայգի

    «Բնության պահպանության և համայնքային առավելությունները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում» նախագծի շրջանակում FPWC-ն ապրիլի 3-ին ծառատունկ իրականացրեց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Ծրագրի հիմնական բաղադրիչն ապաստարանում անտառայգու ստեղծումն է: Անտառայգու, կամ ուտելի անտառի գաղափարը հիմնված է ագրո-անտառաբուծության դասական սկզբունքների վրա: Անտառայգիները նմանակում են բնական էկոհամակարգերի կառուցվածքն ու գործառույթները, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել վերահսկելի արտադրողականությամբ բնականին մոտ միջավայր: Հետագայում, […]

    Continue reading
  • WDSC_0056

    Բրիժիտ Բարդո. Հայաստանն այժմ առաջադեմ երկրի օրինակ է

    Մարտի 23-ին Գյումրու արջերը կտեղափոխվեն Ռումինիա Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Բրիժիտ Բարդո հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ, սույն թվականի մարտի 23-ին կիրականացնի Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջերի տեղափոխումը Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան: Այս մասին գործընկերները հայտարարեցին մարտի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ […]

    Continue reading