• WDSC_0056

    Բրիժիտ Բարդո. Հայաստանն այժմ առաջադեմ երկրի օրինակ է

    Մարտի 23-ին Գյումրու արջերը կտեղափոխվեն Ռումինիա Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Բրիժիտ Բարդո հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ, սույն թվականի մարտի 23-ին կիրականացնի Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջերի տեղափոխումը Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան: Այս մասին գործընկերները հայտարարեցին մարտի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ […]

    Continue reading
  • DSC_9640

    Թղթախոսություն. FPWC-ն մեկնարկեց ՀԲԸՄ «Կանաչ զրույցները»

    «Կեր, քնիր, վերամշակիր», «Վերամշակիր այսօր՝ ավելի լավ վաղվա համար». այս և տասնյակ այլ կարգախոսներով էր համեմված FPWC «Թղթախոսություն» հանդիպում-աշխատարանը, որն ազդարարեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնած «Կանաչ զրույցներ» շարքի մեկնարկը: Թղթի խնայողության, վերամշակման, վերաօգտագործման և մեր առօրյայում այդ ամենի ստեղծարար կիրառության մասին FPWC թիմը զրուցեց տարբեր կազմակերպություններ ներկայացնող շուրջ 100 մասնակիցների հետ: Ներկայացվեցին բնապահպանական […]

    Continue reading
  • IMGW_0305

    Հիմնադրամը պարզաբանում է

    Մարտի 10-ին՝ ժամը 20:30-ի մատույցներում, Արարատի մարզի Արալեզ գյուղի 44-ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը մի խումբ ընկերների հետ ոչ սթափ վիճակում ապօրինի մուտք է գործել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Ա.Ավետիսյանն այնուհետ անցել է առյուծների վանդակի շուրջ տեղադրված կողպված արգելապատնեշը, մոտեցել ճաղավանդակներին և փորձել «փաղաքշել» առյուծին, […]

    Continue reading
  • group-picturew

    Բնության պահպանությանը նվիրված աշխատաժողով Վիլմում

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մասնակցեց ս.թ. փետրվարի 29-ից մարտի 3-ը բնության պահպանության Գերմանիայի դաշնային գործակալության կողմից Վիլմ կղզում անցկացված աշխատաժողովին, որը նվիրված էր բնական պաշարների օգտագործմանն ու արդյունավետ կառավարմանը` բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնահատուկ շեշտադրումով: Աշխատաժողովին մասնակցում էին Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի, և կովկասյան երկրների հասարակական հատվածի և կառավարությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովն ընդգրկում […]

    Continue reading
  • DSC_7912

    Մեկնարկեց «Կանայք հանուն բնության» նախագիծը

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն հայաստանյան գրասենյակի (ԵԱՀԿ) աջակցությամբ մեկնարկեց «Կանայք հանուն բնության» ծրագիրը Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ համայնքներում: Ծրագրի նպատակն է համայնքներում ձևավորել Կանայք հանուն բնության խմբեր՝ մասնակիցներին հնարավորություն տալով ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն բնական ռեսուրսների կայուն օգտագործման վրա հիմնված եկամտի նոր աղբյուրների ձևավորմանը: […]

    Continue reading
  • post1

    FPWC և Fauna&Flora International-ի համատեղ ծրագիրը հաջողությամբ ավարտվեց

      2016 թ-ի փետրվարի 26–ին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FWPC), ու իր գործընկեր Fauna & Flora International (FFI) կազմակերպությունը համատեղ համաժողովի ընթացքում ամփոփեցին «Վայրի կենդանատեսակների և բուսատեսակների առևտրի գնահատում Հայաստանում» ծրագրի հիմնական արդյունքները՝ ներկայացնելով նաև համապատասխան առաջարկներ: Համաժողովին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության, […]

    Continue reading
  • post2

    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կստեղծվի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

      Փետրվարի 25-ին «Արմենպրես» մամուլի ակումբում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները. ներկա իրավիճակ և հետագա ծրագրեր» թեմայով: Ասուլիսի խոսնակներն էին FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, բրիտանական Peak Wildlife Park կենդանաբանական այգու տնօրեն Քոլին ՄքԴուգալը և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության […]

    Continue reading
  • 20160217_150428

    FPWC-ի կրթական նախագծերը ներկայացվեցին թեմատիկ համաժողովին

      Փետրվարի 17-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մասնակցեց «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը եւ ապագա հեռանկարները» համաժողովին, որն ամփոփեց «Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) կարողությունների հզորացում` Հայաստանում բնապահպանական կառավարման ամրապնդման նպատակով» ծրագիրը: FPWC փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը համաժողովին ներկայացրեց հիմնադրամի բնապահպանական կրթության ոլորտում իրականացրած առանցքային նախագծերը՝ այլընտրանքային բնապահպանական կրթության առաջին՝ «Արևորդի» էկո ակումբների […]

    Continue reading
  • DSCN8001

    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը՝ ժամանակակից արվեստի hարթակ

       Փետրվարի 16-ից 17-ը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն Էկո-կենտրոնում հյուրընկալեց մի խումբ ժամանակակից արվեստագետների. այս այցը նշանավորեց «Ինքնագիր» գրական ակումբի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության սկիզբը: Երկու կազմակերպությունների գործակցությամբ առաջիկա ամիսներին կիրականացվի «Խոսող ծառը» ստեղծագործական նախագիծը: Նախագիծը կմիավորի 10 արվեստագետների, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում կստեղծվեն ժամանակակից արվեստի գործեր՝ փերֆորմանսներ, տեսանյութեր, տեքստեր ու […]

    Continue reading
  • 12670846_1004097922961215_8607593634984390789_n

    Գյումրիի առյուծները տեղափոխվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

    2016 թվականի փետրվարի 10-ին  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Համաշխարհային կենդանաբուժական ծառայութան (WVS) հետ համատեղ, կազմակերպեցին Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երեք առյուծների՝ մայր Մերիի և նրա երկու ձագերի՝ Զիտայի և Գիտայի, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխման փրկարար աշխատանքները: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին ու առատ ձյանը, որի արդունքում ներգրավվեցին ավելի շատ ռեսուրսներ, քան […]

    Continue reading