-
Ժամանակակից տեխնոլոգիաներն անտառաբուծության մեջ
Անտառապատումն ու անտառվերականգնման ծրագրերը հատկապես կարևորություն են ներկայացնում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) համար, որոնց միջոցով խնդիր է դրված ոչ միայն պահպանել ֆլորիստիկ բազմազանությունը, այլև ապահովել կենդանական աշխարհի համար սննդի աղբյուր, բնակավայր կամ թաքստոց: Հերթական անգամ ԿԿԱ տարածքում իրականացվող ծառատնկման աշխատանքները ուղեկցվեցին ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ, որի արդյունքում նախատեսվում է մշակել կիսաանապատային գոտու համար անտառապատման ուրույն տեխնոլոգիա: […]
Continue reading -
Գորշուկը
Այս տեսանյութը վերջերս է նկարահանվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում և, թեպետ մենք գիտեինք, որ տարածքում կան գորշուկներ, այս տեսանյութերի շարքում հնարավոր է առավել մանրամասն ուսումնասիրել նրանց վարքագիծը վայրի բնության մեջ: Այս գորշուկը պատրաստվում է ձմեռելու, մաքրում է բույնն ու հարմարավետ անկողնու համար “շինանյութ” փնտրում: Նախքան լիարժեք քնելը, սակայն, նա կփակի բնի մուտքը չոր տերևներով ու […]
Continue reading -
Ծաղկային տրամադրության երանգներ
Ե՞րբևէ հետաքրքրվել եք ձեր տարածաշրջանի բուսականության առանձնահատկություններով: Աշնանն ընդառաջ FPWC-ն ներկայացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գեղատեսիլ բուսական կյանքն ու մաղթում գարնանային տրամադրություն: Նկարները` Բարբարա Զիբերթի
Continue reading -
Անտառհատված, քայքայված տեղանքների վերականգնում` հիդրոգելի կիրառմամբ իրականացվող ծառատունկերի միջոցով
Կենսաբազմազանության պահպանության, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացման նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նախաձեռնել է պիլոտային ծրագիր` վերականգնելու որոշ առավելագույնս քայքայված անտառամասեր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում: Անտառվերականգնման աշխատանքները տուժած տեղամասերում իրենցից մեծ կարևորություն են ներկայացնում անտառի կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից: Բացի տեղական բուսատեսակների վերարտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծումից, այն պետք է […]
Continue reading -
Ապաստարանում փորձարկվեցին նոր հայ-թեք սարքավորումներ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մասնակցեցին մշտադիտարկման նոր սերնդի տեսանկարահանող և հեռահար դիտարկման սարքավորումների փորձարկմանը: 2015թ.-ին ապաստարանի պահպանվող տարածքն ընդլայնվել է` նախկին 2000 հեկտարից հասնելով 4000 հեկտարի: Անտառապահների տեխնիկական բազան համալրվել է նորագույն սարքավորումներով, այդ թվում` անօդաչու տեսախցիկով, հեռահար երկդիտակներով և բարձր ճշգրտության հեռադիտակներով: Այս սարքավորումների գործարկման […]
Continue reading -
Չկալովում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել են ջրամատակարարման բարելավման ծրագրով գյուղական համայնքներում համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները: Նախագծի շրջանակում Լոռու մարզի Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ: Չկալով գյուղում առկա մշտական հիմնախնդիրներից մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը : Բնակիչներն օգտվել են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, […]
Continue reading -
ԱՄՆ ՄԶԳ-Ն, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ FPWC-Ն ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ԵՆ ԼՈՒԿԱՇԻՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԱՐՄԱՎԻՐ՝ Գ. ԼՈՒԿԱՇԻՆ Հուլիսի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Լուկաշին գյուղի բնակիչների հետ միասին մասնակցեցին գյուղում վերջերս իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրին նվիրված համայնքային միջոցառմանը: Նախքան ծրագիրն սկսելը, Լուկաշին գյուղում մշտապես նկատվում էր խմելու ջրի պակաս, իսկ գյուղի որոշ հատվածներում ջրամատակարարում ընդհանրապես […]
Continue reading -
Ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիր Արազափ գյուղում
Ապրիլի 14-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նշվեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Արազափ գյուղի ջրամատակարարման ցանցի վերականգնման նպատակով իրականացվեցին հետևյալ աշխատանքները. 18,2 կմ երկարությամբ խողովակաշարի փոխարինում ավելի հուսալի պոլիէթիլենային խողովակաշարով, նոր պոմպի տեղադրում, ինչպես նաև ջրամատակարարման ծառայությունների կառավարման […]
Continue reading -
Ապրիլի 17. բարեգործական երեկո ի աջակցություն Հայաստանում 1-ին ներառական խաղահրապարակի
Ապրիլի 17-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի բարեգործական երեկո՝ ի աջակցություն Հայաստանում 1-ին ներառական խաղահրապարակի կառուցման: Խաղահրապարակը, որ կկառուցվի Երևանի կենդանաբանական այգում, կոչված է բացառիկ սոցիալական հարթակ դառնալ հաշմանդամություն ունեցող հազարավոր երեխաների համար: Բարեգործական երեկոյի ծրագիրը կներառի ընթրիք, կենդանի երաժշտություն, ներառական պարային և թատերական համարներ Փոքր թատրոնի և Ունիսոն ՀԿ նախագծի՝ […]
Continue reading -
Կանխելով վայրի կենդանիների առք ու վաճառքը Հայաստանում
Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով դարձել է վայրի կենդանատեսակների և բուսատեսակների ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ երկիր: Փետրվարի 27-ին ամփոփվեց Վայրի բնության ապօրինի շահագործման կանխարգելմանն ուղղված հնգօրյա դասընթացը, որը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությունն էր: Դասընթացն իրականացվեց ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Մասնակիցները ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության […]
Continue reading