• CITES

    FPWC-ն մեկնարկեց վայրի կենդանատեսակների ապօրինի վաճառքին նվիրված դասընթացը

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի հետ համատեղ, փետրվարի 23-ին մեկնարկեց «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES, 1975) դրույթների կիրառման վերաբերյալ դասընթաց: CITES 2008-2013թթ. ուսումնասիրության մեջ Հայաստանը հիշատակվում է որպես վայրի կենդանատեսակների ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ […]

    Continue reading
  • Syrian Brown Bear

    Վայրի բնությունն ավելի մոտ է՝ շնորհիվ ապաստարանի տեսախցիկների

    Անհետացման վտանգի տակ գտնվող բոլոր այս կենդանիները նկատվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում` FPWC-ի մասնավոր պահպանվող տարածքում: Ապաստարանի տեսախցիկները  վայրի բնությունը հասանելի են դարձնում: Դրանք ոչ միայն մոտեցնում են մեզ բնությանը՝ ուղիղ անցում ապահովելով դեպի հեռու լեռներ, այլև կանխում են ապօրինի ներխուժումները, որսագողությունը, մեծացնում անվտանգությունը տվյալ տարածքում: Սիրիական գորշ արջ Եվրասիական տարածաշրջանի այս ներկայացուցիչը ամենախոշոր գիշատիչներից մեկն […]

    Continue reading
  • Պարույր Սևակի բնակիչներն արևային էներգիա կօգտագործեն

    Դեկտեմբերի 23-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ներկայացրեց Արարատ մարզի Պարույր Սևակ գյուղի նախակրթարանում տեղադրված  արևային ջրատաքացուցիչ ժամանակակից համակարգը: Նախագիծն իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում: Պարույր Սևակ գյուղը, որը նախկինում ունեցել է Սևակավան անվանումը, հիմնադրվել է 1978 թ.-ին և ունի 577 բնակիչ: Գյուղի բնակչությունը գաղթել […]

    Continue reading
  • Բնապահպանական զարդարանքներ Երևանի կենդանաբանական այգում

    Երևանի կենդանաբանական այգում շուրջ 500 դպրոցական մասնակցել է «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթին: Այգու մուտքը եղել է ազատ, ինչը բազմաթիվ այցելուների հնարավորություն է տվել դիտելու մրցութային աշխատանքները և պարզապես վայելելու տոնական մթնոլորտը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի  և Երևանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Ապրող ծառ» միջոցառումը սովորեցնում է տոներն անցկացնել՝ առանց […]

    Continue reading
  • Ջրի ապահովում Արազափ գյուղի բնակիչների համար

    Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել են մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է գյուղացիների՝ համակարգից օգտվելու հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ: Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների […]

    Continue reading
  • ArmSolar

    Կանաչ տեխնոլոգիաներ՝ սահմանամերձ Վահան գյուղում

    Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը 28 կիլոմետր ընդհանուր սահման ունի Ադրբեջանի հետ: Շուրջ 6 ամիս ձգվող ձմեռն իսկական մարտահրավեր է 1228 տեղաբնակների համար: Գյուղի երկհարկանի մանկապարտեզը կառուցվել է 60-ականների վերջում: Հիմա այնտեղ հաճախում են 42 երեխաներ, աշխատողներն էլ 11-ն են: Մինչև վերջերս մանկապարտեզում չկար ջեռուցման կամ տաք ջրի որևէ հնարավորություն: 2014թ.-ի մարտին, սակայն, Վահանը դարձավ Հայաստանի […]

    Continue reading
  • FPWC-ն ՄԱԶԾ ԳԴՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ հաջողությամբ ավարտեց Ուրցաձորի էկո կրթական կենտրոնի կառուցապատման ծրագիրը

    Դեռ 2012թվականի սեպտեմբերին էր, երբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում սկսեց կառուցել Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնը: Ծրագրի հիմնական նպատակը, որին աջակցում էր ՄԱԶԾ ԳԴՀ Փոքր Դրամաշնորհների Ծրագիրը, Ուրցաձոր համայնքին պահպանվող տարածքի կառավարման և երկարաժամկետ պահպանման մեջ ընդգրկելն էր: Նախագիծն ուղղված էր աղքատության և արտագաղթի մեղմմանը` լրացուցիչ եկամտի ստացման հնարավորություններ և համայնքում […]

    Continue reading
  • EAZA-ի դասընթացները լրամշակեցին կենդանիների բարեկեցության և զբաղվածության ծրագրերը

    «Ամենակարևորը, որ սովորեցինք այս դասընթացների արդյունքում այն էր, որ ժամանակի փոքր ներդրումով և անսահմանափակ ստեղծարարությամբ կարելի է շատ լավ արդյունքի հասնել». սա էր Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների հավաքական եզրակացությունը Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) ակադեմիայի մասնագետների անցկացրած քառօրյա ինտենսիվ դասընթացների մասին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հրավերով EAZA ակադեմիայի և The Shape of […]

    Continue reading
  • Ուրցաձորի համայնքն ընտրում է այլընտրանքային էներգիա

    «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից գտնվող Ուրցաձոր համայնքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացրել է բնության պահպանությանն ու համայնքային զարգացմանն ուղղված բազմաթիվ նախագծեր: Դեկտեմբերի 4-ին համայնքում ամփոփվեց  «Այլընտրանքային էներգիա» նախագիծը, որն իրականացվում էր հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Այս նախագծի շրջանակում Ուրցաձոր համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում (1600 մ) տեղադրվել են արտաքին […]

    Continue reading
  • Lukashin-FPWC

    Լուկաշին համայնքը կազատվի խմելու ջրի խնդրից

    Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ջրի խնդիր է եղել դեռևս խորհրդային տարիներին: Գյուղի որոշ թաղամասերին առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է մատակարարման երկժամյա գրաֆիկ: Հանրապետության 4 համայնքում ջրի կորուստները կանխելու, մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու և կենցաղավարության տարրական պայմաններ ապահովելու նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ը, և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը […]

    Continue reading