• christmas3

    Ամանորը՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

    Թերևս 2020թ․-ը բարդ և փորձություններով լեցուն տարի էր, բայց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խնամքի տակ գտնվող արջերի համար Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ամանորյա տրամադրություն է ստեղծվել։ Կենտրոնում գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, […]

    Continue reading
  • trees horizontal in 720x1903 for web-1 (1)

    Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1ծառ» բանաձևով

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին արտակարգ օգնություն ցուցաբերելու նպատակով: Նվիրատվությանը մասնակցելու հղում՝ https://www.fpwc.org/donate/ ։ Ծառերն աճեցվելու են FPWC կողմից ստեղծված հատուկ տնկարանում, որտեղ կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգ» (TCP) մեթոդը։ Աճեցման գործընթացը նախատեսվում […]

    Continue reading
  • 20000 tree1

    Ավելի քան 6000 ծառ է տնկվել ի հիշատակ Արցախում ընկած հերոսների

    Ստեղծված դժվարին իրավիճակում անչափ կարևոր է շարունակել կատարել աշխատանք, որն ապագայում նոր ծիլեր տալու հնարավորություն է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և համայն մարդկության։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հավատարիմ մնալով իր գաղափարներին, նոյեմբեր ամսվա ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Այս ընթացքում […]

    Continue reading
  • rescue goghtanik9

    Ցանցավանդակի մեջ խճճված արջի քոթոթը՝ Գողթանիկ գյուղում

    Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացրեց արջի քոթոթի փրկության հերթական գործողությունն՝ անմիջապես վայրի բնության մեջ։ 2020թ․-ի դեկտեմբերի 1-ին FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) ստացավ ահազանգ․ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում քոթոթը խճճվել է այգու ցանցավանդակների մեջ և մնացել «գերության» մեջ՝ չկարողանալով ազատվել։ WRC մասնագետներն անմիջապես մեկնել են նշված վայր՝ օգնություն […]

    Continue reading
  • Depressaria5

    Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մշտապես կարևորվել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը։ Այսօր առավել ակնհայտ է դարձել Հայաստանում գիտության զարգացման կարևորությունը և գնահատելի է այդ ուղղությամբ իրականացվող ցանկացած գործողություն։ Դեռևս 2020թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել […]

    Continue reading
  • 123442362_1857733694385488_4110874810674946586_o

    Էկոցիդի Վտանգ Հարավային Կովկասում

    Տեսանյութ – https://www.facebook.com/watch/?v=1235422780163662 Սիրելի՛ հետևորդներ, ընկերներ և գործընկերներ, Սեպտեմբերի 27-ից ՀՀ-ն ներքաշված է ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկն, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով: Մեր տարածքը հայտնի է […]

    Continue reading
  • Brecht_in_RA

    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կարող է օրինակ ծառայել Կովկասի այլ տարածքների համար (տեսանյութ)

    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) որպես բնապահպանական մոդել կարող է օրինակ ծառայել Կովկասի այլ տարածքների համար։ Այս մասին ասել է «BirdLife International» բնապահպանական գլոբալ ցանցի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի ցանցի զարգացման պատասխանատու Բրեխտ Ֆեղհելսթը /Brecht Verhelst/՝ խոսելով ապաստարանի ստեղծման կարևորության մասին։ Այս տարի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան […]

    Continue reading
  • Gnishik_3

    Հայ մեծանուն գիտնականի անվան գրադարանը՝ «Գնիշիկ» այցելուների կենտրոնում

    Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքները հ արուստ են հազվագյուտ, վտանգված և էնդեմիկ բուսատեսակներով, որոնց ուսումնասիրության գործում անչափ մեծ ներդրում է ունեցել ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի՝ բարձրակարգ բույսերի կարգաբան, Կոմարովի անվան մրցանակի դափնեկիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը։ Պրոֆեսոր Գաբրիելյանի պատվին անվանակոչել են Հայաստանի բուսաշխարհի 12 էնդեմիկ տեսակներ, որոնցից է նաև Galanthus artjuschenkoae Gabrielian […]

    Continue reading
  • Հովազ

    Առաջավորասիական հովազը՝ FPWC պահպանության ներքո (տեսանյութ)

    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքներում տեղադրված թակարդ տեսախցիկները շարունակում են առաջավորասիական (կովկասյան) հովազի /Panthera pardus ciscaucasica/ շարժը ֆիքսել, ինչը վկայում է, որ ապաստարանի տարածքները ապահով կենսամիջավայր են դարձել կենդանու համար։ Առաջավորասիական հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է […]

    Continue reading
  • Other10

    CWR միջազգային գործընկերները տպավորված են Հայաստանի բնաշխարհով (տեսանյութ)

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջազգային գործընկերների ցանկությունը մեծ է վերադառնալ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR)՝ խորությամբ ուսումնասիրելու համար Հայաստանի հարուստ բնաշխարհը։ Հնդկաստանի «Wildlife Trust of India» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիվեկ Մենոնը՝ շնորհավորելով CWR 10-ամյակի կապակցությամբ կիսվել է Հայաստանում անցկացրած ժամանակահատվածի իր տպավորություններով։ Վայրի բնության պահպանման մասնագետ, բնապահպանական մեկնաբան, լուսանկարիչ Վիվեկ […]

    Continue reading