Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո:
Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաեւ հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության եւ հազվագյուտ կենդանական աշխարհի համար, ինչպիսիք են հայկական մուֆլոնը, սիրիական գորշ արջը, բեզոարյան այծը, սև եվրասիական անգղը, մորուքավոր անգղը, կովկասյան հովազը, կովկասյան լուսանը և հայկական իժը:
FPWC- ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:
Մինչ 2010 թ. հիմնականում ապօրինի որսի պատճառով, տարածքում կենդանական շունչ գրեթե գոյություն չուներ: Իսկ հիմա, տեսախցիկի կադրերը պարբերաբար ցույց են տալիս մեծ քանակությամբ բեզոարյան այծեր, ինչպես նաեւ գայլեր, արջեր, լուսաններ, եւ նույնիսկ կովկասյան հովազ, որից ըստ IUCN-ի կարմիր ցուցակի միայն 8-13 հատ է մնացել Հայաստանում:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն Ապաստարանի տարածքում Էկո-կենտրոն է ստեղծել, որը ոչ միայն գիշերակացի վայր է զբոսաշրջիկների համար, այլ նաև հյուրընկալում է ուսումնասիրություններ կատարող գիտնականների: Կենտրոնը նաև տեղի համայնքների համար տարատեսակ թեմաներով թրեյնինգներ է կազմակերպում, որոնց նպատակը տարածաշրջանի բնական եզակի ռեսուրսների կայուն և անվնաս օգտագործումն է:
Ներկայում FPWC հիմնադրամն այդ տարածքներում զարգացնում է էկոտուրիստական ենթակառուցվածքները՝ ապաստարանում էկոտուրիզմի զարգացման և Հայաստանի եզակի բնաբազմազանության վրա ուշադրություն հրավիրելու համար: Այդ ոլորտից ստացվող եկամուտների զգալի մասը ներդրվում է տարածաշրջանի եզակի բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը:
Լավագույն Կադրերը ԿԿԱ – ից
Նույն ցանցին միացված տեսախսիկները մեծապես նպաստում են վայրի կյանքի մոնիթորինգին՝ ռեյնջերական կայանին և հիմնադրամի գրասենյակին հեռավորության վրա կապի հնարավորություն տալով: Մասնավորապես, հիմնադրամի անձնակազմն իսկույն կարողանում է արձագանքել, եթե հազվագյուտ կենդանի է հայտնվում տեսախցիկի առաջ: Բացի այդ, որսագողերն ու տարածք ապօրինի մուտք գործած անձինք կարող են հայտնաբերվել և հետապնդվել: Տեսախցիկները նաև նպաստում են անտառային հրդեհների կանխմանն ու չտարածմանը:
Վայրի բնության մոնիթորինգ նորագույն տեխնոլոգիաներով
Վայրի բնության մոնիթորինգ տարածության վրա,
Ուղիղ եթեր,
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանից GPS-ով կառավարվող տեսախցիկով արված հազվագյուտ լուսանկարներ
Ուրցաձորի էկոկենտրոնն ընդլայնում է գիտական աշխատանքների ծավալը
Գիտական ուսումնասիրությունների կենտրոն,
«Տուն» վայրի ուսումնասիրողների համար,
Տեղական հնարավորությունների զարգացման կենտրոն
Տեղական համայնքների ներգրավում բնապահպանական գործընթացներում
Տեղացի ռենջերներ,
Տեղական արտադրանք,
Ներքին տուրիզմ