Պատվոգիր կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքներում ունեցած մեծ ավանդի համար:




ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի գալա ընթրիքին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 15-ամյակի առթիվ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Ռուբեն Խաչատրյանին հանձնեցին պատվոգիր՝ վայրի բնության պահպանման և Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքներում ունեցած մեծ ավանդի համար:

Ընթրիքին Երևանի կենդանաբանական այգու 6 աշխատակիցների մեծ ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար հաձնեցին շնորհակալագրեր:

Տարբեր մասնավոր կառույցներում պահվող փրկված արջերի վանդակներից քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի պատրաստած արձանիկն էլ Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի ունեցած ավանդի համար էր, որն էլ հանձնեցին նրա որդուն՝ Արման Աբովյանին:

Ի դեպ, ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի ընթացքում ստացած նվերների համար գուցե արժե մի փոքրիկ թանգարան բացել:

Comments are closed.