Ավելի քան 50 ընտանիքներ ցուցահանդես-վաճառքի հանեցին իրենց մաքուր, «արդար», համեղ գյուղական մթերքն ու տնայնագործական արտադրանքը։
Դեկտեմբերի 9-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայանքում տեղի ունեցավ «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառը: Իրենց արտադրած մթերքը ցուցահանդես-վաճառքի հանեցին Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները։
Միջոցառման նպատակը Նոր տարվա և Ծննդյան տոներին ընդառաջ Ուրցաձոր ժամանած Երևանի բնակիչներին գյուղական բարձրակարգ թարմ մթերք առաջարկելն էր՝ գյուղաբնակների համար ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուր։
Երևանից ժամանած հյուրերն անմիջապես գյուղացուց և համապատասխան ցածր գնով հնարավորութույն ունեցան գնելու միրգ, մեղր, չորամիրգ, պահածոներ, ընդեղեն, տնական սուջուխ, բաստուրմա և այլ։
Տոնավաճառն անցկացվեց Եվրոպական միության (EU) կողմից ֆինանսավորվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմադրամի (FPWC) և Օրգանական հողագործության հիմնադրամի (FOF) կողմից։