Համագործակցություն համայնքների հետ հանուն բնության պահպանության




2019թ․ մարտի 20-ին «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի Արենի և Զառիթափ խոշորացված համայնքների (առանձնապես՝ Նոր Ազնաբերդ, Արփի, Խնձորուտ, Ագարակաձոր) համայնքային բիզնես-խորհրդի անդամների (ՀԲԽ) և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում։
Հանդիպման նպատակը 12 ամիսների ընթացքում իրականացված ծրագրերի գրանցած առաջընթացի քննարկումն էր, այդ թվում՝ ծրագրի ունեցած ազդեցությունը թիրախային համայնքների վրա։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքների կողմից բարձրացված կարիքներն ու պահանջները, որոնք անհրաժեշտ է լուծել սահմանված նպատակին հասնելու համար, այդ թվում՝ համայնքների զարգացման ուղղությունները, նպատակին հասնելու անհրաժեշտ գործողությունները և զարգացման ռազմավարությունները։
Հանդիպման վերջում ՀԲԽ անդամները նշեցին, որ էկո-տուրիզմի, ագրոտուրիզմի և մշակութային տուրիզմի զարգացումն իրենց համայնքների զարգացման ծրագրերում առաջնային ռազմավարական նպատակներից է՝ շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանման հետ համահունչ:
Ծրագիրն իրականացվում է  Վորլդ Վիժն Հայաստան և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ

Comments are closed.